Պшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական


29-ամյա տղամարդը Կոմայգում գայթակղել է անչափահաս երեխային, տարել է «Ժեմչուգ» բար և խլել նրա Iphone 7-ը

Life

1in.аm-ը գրում է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվում էր Գևորգ Այվազյանի գործը:
 
29-ամյա Գևորգին մեղադրանք էր առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով:
 
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 23-ին Գևորգը Կոմայգում՝ «Անգլիական» այգում, ծանոթացել է անչափահաս տղայի՝ Էդգարի (անունը փոխված է) հետ:
 
Գևորգը գրավել է տղային, ապա նրա առաջարկով գնացել են Խանջյան փողոցում գործող «Ժեմչուգ» բար:
 
Այնտեղ Գևորգը, ըստ մեղադրանքի, չարաշահել է անչափահաս տղայի վստահությունը, վերջինիս հեռախոսով խոսելու պատրվակով վերցրել է 485 հազար դրամ արժողությամբ «Այֆոն 7» հեռախոսը ու հեռացել է բարից՝ խարդախությամբ հափշտակելով տղայի հեռախոսը:
 
2017 թվականի փետրվարի 7-ին Գևորգ Այվազյանը ներգրավվել է որպես քրեական գործով մեղադրյալ: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստերին ազատության մեջ գտնվող ամբաստանյալը սկսել է չներկայանալ: Նրա գրանցման հասցե՝ Սարի թաղ են գնացել ոստիկանները: Նրանց ստացած տեղեկությամբ՝ Գևորգը 15 տարի նշված հասցեում չի բնակվում…

Գևորգի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա խափանման միջոցը փոփոխվել, ընտրվել է կալանավորումը:

2017 թվականի հունիսի 7-ին Գևորգը հայտնաբերվել ու տեղափոխվել է ՔԿՀ: Քրեական գործի վարույթը վերսկսվել, Գևորգի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է:

Դատական նիստի ժամանակ անչափահաս տուժողն ու նրա օրինական ներկայացուցիչը հայտարարել են, թե հաշտվում են Գևորգի հետ, միայն ցանկանում են, որ Գևորգը իրենց այդ վերաբերմունքի համար շնորհակալ լինի իրենցից:

Գևորգն իր երախտագիտությունն է հայտնել անչափահաս տուժողին ու նրա օրինական ներկայացուցչին, հայտնել է, որ ինքն էլ է ցանկանում հաշտվել նրանց հետ, պատրաստ է հատուցել տղային պատճառած նյութական վնասը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Քանի որ գործը մասնավոր մեղադրանքի գործ էր, դատարանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել Գևորգ Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ տուժողի հետ հաշտության հիմքով:

Միևնույն ժամանակ, դատարանը առանց քննության է թողել տուժող կողմի հայցը՝ 485 հազար դրամի պահանջի վերաբերյալ՝ հնարավորություն տալով այդ պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Գևորգ Այվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Պետք է ասել, որ Կոմայգում անչափահաս տղային 2016 թվականի նոյեմբերի 23-ին գայթակղելուց, «Ժեմչուգ» բար տանելուց և թանկ «Այֆոնը» հափշտակելուց ոչ շատ առաջ Գևորգ Այվազյանը արդեն իսկ գտնվել էր անազատության մեջ՝ նա պատիժ էր կրել իր նախորդ խարդախության համար:

Սարիթաղցի Գևորգ Այվազյանին հանդիպել էի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նա ամբաստանյալի կարգավիճակ ուներ, իսկ տուժողը ոչ թե Կոմայգու ներկայացուցիչ էր, այլ կին էր, ում վստահությունը Գևորգը չարաշահել էր «Օդնոկլասնիկի» կայքով:

Ըստ մեղադրանքի՝ այն ժամանակ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն 573 հազար դրամը:

Գևորգ Այվազյանին մեղադրանք էր առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ տուժող կնոջ՝ Գևորգը «Օդնոկլասնիկի» կայքում ծանոթանալով իր հետ՝ ներկայացել է որպես Ֆրանսիայից ամուսնանալու նպատակով Երևան ժամանած հայ մեծահարուստ:

Գևորգը նորածանոթ կնոջը ներկայացրել է, թե Ֆրանսիայում բրենդային հագուստի խանութներ ունի և շատ հարուստ է: Շողիկի գլուխը պիտի որ չպտտվեր Ֆրանսիայից Երևան ամուսնանալու եկած մեծահարուստի խոսքուզրույցից, քանզի նա արդեն ամուսնացած էր և ոչ միայն իր ամուսնու կինն էր, այլև՝ երկու երեխաների մայրը:

Բայց Շողիկը կորցրել է իրականության զգացողությունը:

Գևորգի կողմից արված սիրո խոստովանություններն այդ կինն ընդունել է հալած յուղի տեղ, ու ծանոթության արդեն հինգերորդ օրը պատրաստ է եղել հանուն Գևորգի դատարկել իր ընտանիքի «գրպանը»:

Ըստ Գևորգի ներկայացրածի՝ նրա բանկային քարտերը Հայաստանում «բացվելու էին» ապրիլի 8-ին: Իսկ մինչ այդ՝ Գևորգը պետք է որոշ ֆինանսական հարցեր լուծեր, սակայն կանխիկ դրամ չուներ:

Ամենասրտառուչ և Շողիկի աչքերից արցունք քամած խնդրանքն այն էր, որ Գևորգը իր սիրասուն մոր գերեզմանը պիտի կառուցեր, որպեսզի հասցներ հարսնացուի հետ մեկնել Ֆրանսիա: Մոր գերեզմանը կառուցելը սուրբ գործ է, Շողիկը անձնազոհաբար նետվել է Գևորգին օգնելու…

Շողիկի ամսական աշխատավարձը 50 հազար դրամ է եղել: Ու նա ամուսնուց թաքուն գրավ է դրել իր ոսկեղենը, գումարը Գևորգի ասած եղանակով՝ իր քաղաքից Երևան ուղևորվող տաքսիստների միջոցով ուղարկել է Գևորգին:

Մեկանգամյա «օգնությամբ» Գևորգի խնդրանքները չեն ավարտվել: Նա երկու-երեք օրը մեկ Շողիկից գումարներ խնդրելու նորանոր պատճառներ է բերել, որոնք հիմնավոր են թվացել Շողիկին, ու կինը մեկը մյուսի հետևից կատարել է Գևորգի խնդրանքները: Նրան փող ուղարկելու համար ուրիշներից էլ է պարտքեր արել, նույնիսկ բանկերից վարկ է վերցրել, ներկայումս այդ պարտքերի, վարկերի ու տոկոսների տակ է հայտնվել:

Շողիկը Գևորգին ուղարկել է ընդամենը… 1 միլիոն 355 հազար դրամ: Հետագայում քաղհայցի պահանջ է ներկայացրել 1 միլիոն 573 հազար դրամի՝ հաշվելով նաև տաքսիների վրա ծախսած գումարները, տոկոսները և կատարած մյուս ծախսերը՝ գումարներն իր քաղաքից Գևորգին հասցնելու համար:

Դատարանում Շողիկն ասել է, թե Գևորգն իր հետ մտերմիկ զրույցներ է վարել, ասել է, թե անչափ հավանել է, շահել է իր վստահությունը: Ինքը հավատացել է նրա երդումներին: Գևորգն ասել է՝ մոր գերեզմանը սարքելուց հետո վերցրածի եռապատիկը, քառապատիկը կվերադարձնի, իսկ Շողիկն ասել է՝ պետք չէ, միայն իմ տվածը վերադարձրու: Ու Գևորգը երդվել է, թե բոլոր գումարները մեկտեղ կվերադարձնի ապրիլի 8-ին՝ անձամբ կգա Շողիկի քաղաք ու կհայտնի իր խորին շնորհակալությունը:

Շողիկը դատարանում ասել է, թե նախկինում «Օդնոկլասնիկի» կայքով ոչ մեկի հետ չէր ծանոթացել, միայն խաղեր էր խաղում: Գևորգը եղել է նրա առաջին համացանցային ծանոթը…

Շողիկը ապրիլի ութին սրտատրոփ սպասել է Գևորգի հայտնվելուն կամ գոնե գումարների վերադարձին: Բայց ո՛չ մեկն է տեղի ունեցել, ո՛չ էլ մյուսը: Հաջորդ օրը ևս Գևորգից ոչ մի տեղեկություն չի ստացվել:

Ապրիլի տասին Շողիկը ստիպված է եղել ամեն բան խոստովանել ամուսնուն:

Վերջինս, Շողիկի ասելով, խիստ զայրացել ու կնոջը տնից վռնդել է: Շողիկը վարձով է ապրել: Այդ ընթացքում Գևորգը համացանցային ասպարեզում թեթևակի երևացել է, փորձել է պատճառաբանել, թե «չի կորել», թե ինչ-որ անհեթեթ պատճառով իրեն «բռնել են», «հետապնդել են» և այլ արդարացումներ է բերել: Բայց արդեն ուշ էր:

Շողիկն արդեն դիմել էր իրավապահներին…

Տուժող կինը հայտնել է, որ ամուսինը հանուն երեխաների՝ հաշտվել է իր հետ, իրենք նորից միասին են, ընտանիքը վերականգնվել է:

Կատարվածի մասին կինն ասել է. «Դե, ստացվել ա, խաբվել եմ, տվել եմ՝ ի՞նչ անեմ, միայն պնդում եմ իմ քաղհայցը, ուրիշ՝ ոչինչ… Եթե իմ գումարը վերադարձնի, թող դատարանը մեղմ վարվի նրա հետ, եթե ոչ՝ ոչ…»:

Գևորգը հայտարարել է. «Ես երդվացել եմ, որ կվերադարձնեմ ու չեմ հրաժարվում…»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Այվազյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 2 տարի 3 ամիս ազատազրկման: Հօգուտ տուժող Շողիկի՝ նրանից պետք է բռնագանձվի պատճառած վնասը՝ 1 միլիոն 573 հազար դրամ:

Այս դատավճռի կայացումից երեք ամիս անց վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Գևորգ Այվազյանի վերաքննիչ բողոքը՝ պատիժը մեղմացնելու առումով: Դատարանը 3 ամսով մեղմացրել է նշանակված պատիժը ու Գևորգ Այվազյանին դատապարտել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի օգոստոսի 18-ից: Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Գևորգը ոչ մի քայլ չի կատարել տուժողին պատճառած վնասը հատուցելու ուղղությամբ…

ԱՄՆ-ի հարձակման hետևանքով Թեհրանը և Իրանի հյուսիսային մի քանի շրջան մնացել են առանց էլեկտրաէներգիայիՈվքե՞ր են տարվա լավագույն երգիչն ու երգչուհին․ կայացել է «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունըԳազամատակարարման պլանային դադարեցումներ. ո՞ր հասցեներում գազ չի լինիԱպրիլի աառաջիկա օրերին ևս ձյուն կտեղա՞. եղանակն առաջիկա օրերինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ինԱՄՆ-ում ութ միլիոն մարդ դուրս է եկել բողոքի ցույցերի՝ Թրամփի դեմ․ ինչպես է դա տեղի ունեցելՓաշինյանը համերգի է նախապատրաստվումԳյումրիում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկանԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՆարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինՍկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Հրդեհի լուրերից հետո Անահիտ Կիրակոսյանը բացահայտում է ճշմարտությունըՖինլանդիայում երկու անօդաչու թռչող սարք է ընկելԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունըՓաշինյանի հետ միջադեպից հետո եկեղեցուց ձերբակալված տղաներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, սովորում են դպրոցումՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումԱղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում․ Նիկոլ Փաշինյանին հիմա էլ մայրանալու հարցերով են դիմումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասինԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանԲարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարելՔարաթափում՝ Վայոց ձորի մարզում․ ապառաժ քարերը պոկվել ու փակել են ճանապարհըՊшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտԳողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար
Ամենադիտված