Խժդժուկ միջազգային շուկայում
BlogԱրման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վերջին օրերին համաշխարհային շուկայում կրկին նկատվում է վատթարացման միտում: Արդեն տևական ժամանակ է նկատվում է պղնձի գնանկում` այն տարվա սկզբից մեկնարկելով 1տոննա-ի համար 6 հազար դոլարից, այսօր արդեն հասել է 5.2 հազար դոլարի: Վերջինս հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսության պահանջարկի կրճատման հետ։
Պղնձի գների նվազումն անշուշտ բացասական գործոն է Հայաստանի տնտեսության համար։ Այս ոլորտից բխող ազդեցությունները սովորաբար բավական ուժեղ են լինում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների վրա։
Բացի վերը նշվածից ծանր վիճակ է նաև ռուսական շուկայում: Ռուբլին կրկին սկսել է անկում ապրել: Վերջին 2 ամսվա ընթացքում ռուբլին էժանացել է շուրջ 20%-ով, որի արդյունքում դոլարի գինը Ռուսաստանում վերստին գերազանցել է 58 ռուբլու շեմը։:
Ինչևէ, հուսանք իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և դրա ազդեցությունը ՀՀ-ի վրա հնարավորինս քիչ կլինի: