Հուլիսի 29-ը Վագրի միջազգային օրն է
BlogՍևակ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այսօր՝ հուլիսի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Վագրի միջազգային օր (International Tiger Day), հայտնում է ИТАР-ТАСС-ը : Տոնը սահմանվել է 2010թ. Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ, որի շրջանակներում քննարկվել են գիշատիչների այս տեսակի պահպանման հետ կապված հարցեր։ Տարբեր երկրներում Վագրի միջազգային օրը նշելու հիմնական նպատակը հասարակությանն այս կենդանատեսակի վերացման խնդիրների ու պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկելն է։
Վագրի միջազգային օրը, որը հայտնի է նաև Վագրի համաշխարհային օր անվանմամբ, ամենամյա շարժում է, որի նպատակն է մեծացնել իրազեկվածությունը վագրերի պահպանման ուղղությամբ: Վայրի բնության մեջ մնացել է ընդամենը 3.200 վագր, նրանք առ այսօր վտանգված են: Համաժողովի մասնակիցները ծրագիր են մշակել, ըստ որի մինչև 2022թ. ամբողջ աշխարհում վագրերի քանակը պետք է ավելանա։ Մոլորակը չպետք է կորցնի այս գեղեցիկ կենդանիներին: Պահպանենք վագրերին և Երկիր մոլորակը:




