ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով


«Նարեկն ինձ չի դավաճանել». Ծnվինար Մարտիրnuյան

Դերասան–ամուսիններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը նկարահանվում են «Դեպի երազանք» նոր նախագծում, որը հեռարձակվում է Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Նարեկն ու Ծովինարը հեռուստանովելում էլ են մարմնավորում ամուսինների, սակայն անհաշտ։ Ծովինարը դավաճանված կին է, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ամուսնուց։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին խոսել է կերպարի, իրական կյանքում իր և Նարեկի փոխհարաբերությունների, ընտանիքի և երեխաների մասին։ –Ծովինար, «Դեպի երազանքում» մարմնավորում եք ընտանեկան խնդիրներ ունեցող կնոջ, որը փոքր–ինչ նյարդային է, անընդհատ վիճում է, սակայն լուծում չի փնտրում։ Որքանո՞վ կերպարն ու իր էմոցիոնալ բնույթը մոտ Ձեզ։ –Շատ ընտանիքներում տիրող անհավասարություն կա. տղամարդիկ ճնշում են կանանց, վերջիններս էլ ապրում են` մոռանալով իրենց ես–ի և նախասիրությունների մասին։ Շատ ուրախ եմ, որ այս թեման բարձրաձայնում ենք եթերով և ցույց տալիս, թե ինչպես են ապրում կանայք այնպիսի տղամարդկանց հետ, որոնք դժբախտություն են բերում ընտանիք։

Սա ինձ համար շատ կարևոր թեմա է և ուրախ եմ, որ այս դերն ինձ տրվեց։ Դրա համար շատ շնորհակալ եմ նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին` Մենչին։ Ես և իմ կերպարը շատ տարբեր ենք։ Ես շատ համբերատար և զուսպ եմ։ Ինձ համար չկան «չեմ կարող», «չի ստացվի» հասկացություններ։ Ես ամբողջ կյանքում ելքեր եմ փնտրել։ Կերպարս ամուսնուն սպառնում է ինքնասպան լինել, եթե նա հեռանա։ Ինձ համար դա ինքնավստահություն չունեցող, չկայացած կնոջ կերպար է։ Ես վստահ եմ իմ բոլոր քայլերում և փորձում եմ խելացի, ինչու ոչ, նաև` զգույշ ապրել իմ կյանքը, քանի որ ամեն փոքր փորձությունը քեզ սպառնալիքի առաջ է կանգնեցնում։ Ես իմ երիտասարդ տարիքում տեսել եմ շատ դժվարություններ, բայց միշտ փորձել եմ խաղաղ ելքեր փնտրել։ Ես արագ որոշում կայացնող մարդ չեմ, իսկ կերպարս այդպիսին չէ։ –Ձեր կերպարը` Անուշը, հոգեբանորեն կախվածություն ունի ամուսնուց։ Որքանո՞վ է առողջ ամուսնուց այսչափ կախվածության մեջ լինելը։ – Հերոսուհիս ապրում է միայն իր ամուսնու համար։ Իրականում վատ չէ, երբ ամուսինները սիրում են իրար, սակայն երբ դա դառնում է ստորացուցիչ, կինը պետք է իր մեջ ուժ գտնի և հրաժարվի այդպիսի կյանքից։
 

Կինը պետք է կայացած լինի։ Կախվածությունը կնոջից է գալիս։ Եթե կինն ունի ձեռք ու ոտք, կրթություն, ինչու պետք է դառնա ամուսնու գերին, չաշխատի։ –Դուք նշեցիք, որ շատ տարբեր եք Ձեր կերպարից, իսկ Նարե՞կը։ –Իմ բախտը բերել է, Նարեկն ինձ համար անդավաճան ամուսին է։ Նա շատ նվիրված մեր ընտանիքին։ Իր և կերպարի միջև ահռելի տարբերություն կա։ Գուցե կեղծ հնչի, բայց մենք իրականում շատ համերաշխ ենք։ Այս դերը խաղալուց հետո հասկացա, թե որքան շնորհակալ եմ Նարեկին անդավաճան լինելու համար, որքան առավելություններ ունի նա։ –Դավաճանված լինել–չլինելը միայն ամուսնո՞ւ մեղքն է, թե դա նաև կնոջից է կախված։ –Կարծում եմ` սա երկուստեք խնդիր է։ Կինն էլ պետք է այնպես անի, որ ամուսնու համար հաճելի լինի տանը մնալը, անընդհատ նույն կնոջը տեսնելը, նրա կողքին արթնանալը։ Դերասանները շատ էմոցիոնալ են և սիրում են հետաքրքրություններ։ Այդ առումով մեզ համար ավելի բարդ է, բայց ես որոշել եմ առանց որևէ խորամանկությունների ուղղակի սիրել իմ ամուսնուն։ Դա, երևի, Նարեկից էլ է գալիս. նա ինձ շատ է սիրում։ Ես դա զգում եմ, ես դա գիտեմ։ Մենք 15 տարի է` ճանաչում ենք իրար, 11 տարի է` միասին ենք։ Դա խոսում է մեծ սիրո և հարգանքի մասին։ –Ամեն դեպքում վեճերը նորմալ երևույթ են յուրաքանչյուր ընտանիքում։ Ինչի՞ շուրջ կարող եք վիճել և որքան են տևում վևում վեճերը։ –Եթե գիտենք, որ մի բան մյուսիս դուր չի գա, չենք անում։ Իհարկե, լինում են նաև փոքրիկ վեճեր, բայց եթե կինը լեզուն կարճ է պահում, ամուսնուն համբերությունից չի հանում, ամեն բան հարթվում է։ Մեր վեճերը հիմնականում կենցաղային ինչ–որ թեմայի շուրջ են լինում, սակայն երկար էլ չեն տևում։

Մենք ժամանակ էլ չունենք հասկանալու` ով և երբ կանի առաջին քայլը։ Վիճեցինք, անցավ, գնաց, վերջ։ Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ և ինչու ենք վիճել։ –Ո՞րն է ամուր հարաբերություների գաղտնիքը։ –Տղամարդիկ փոքրիկ երեխաների նման են։ Նրանց պետք է սիրել, գուրգուրել և հոգատար լինել։ Չեմ կարծում, որ դա կտանի դավաճանության։ Կնոջ համբերությունն ու հոգատարությունը կարող է տղամարդուն պահել իր կողքին։ Իմ կյանքի նշանաբանը սիրելն է։ –Դուք միշտ աշխատանքի մեջ եք։ Ամուր հարաբերություններ ունենալու համար որքանո՞վ եք կարևորում կնոջ զբաղվածությունը։ – Դա շատ կարևոր բան է։ Կնոջ զբաղվածությունը շատ դրական է ազդում հարաբերությունների վրա, որովհետև հորինելու ժամանակ չի մնում։ Եթե կնոջ միտքը պարապ մնաց, թողեք ու փախեք։ Երբ զբաղված ես, ավելորդ վեճերի վրա անիմաստ ժամանակ չես վատնում։ Բացի այդ, զբաղված կինն ավելի շատ բան է հասցնում անել։ Ես հղիության վերջին երկու ամսում տանը մնացի, երեխայի ծնվելուց մի քանի օր անց անցա աշխատանքի, բայց տանը մնալուս ընթացքում այդքան գործ չէի հասցնում անել, որքան աշխատելուս զուգահեռ էի անում։ –2 որդի ունեք` 10–ամյա Անրին և 3–ամյա Արշակը։ Զբաղվածության մեջ հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել երեխաներին։ –Եթե ես տանն եմ, ես երեխաների հետ եմ, ուղղակի հաճախ հոգնած եմ վերադառնում տուն։ Ինձ փրկում է ընկերուհիս, որին վստահում եմ երեխաներիս։ Երեկոյան Նարեկն ավելի շատ ժամանակ է տրամադրում երեխաներին, քան ես, որովհետև երկուսն էլ տղա են, ֆուտբոլ ու մեքենաներ են սիրում, հայրիկի հետ ընդհանուրն հետաքրքրություններ ունեն։ Ես ավելի հաճախ խոհանոցում եմ լինում, իրենց սիրելի ուտեստներն եմ պատրաստում։ Պարբերաբար փորձում եմ մանկական ժամանցի կենտրոն տանել երեխաներին, որտեղ ամեն մեկն իր տարիքին համապատասխան հետաքրքրություն կգտնի։ –Տղաներն ո՞ւմ հետ են ավելի կապված և ո՞ւմ են ավելի նման։ –Անրին Նարեկին է շատ նման, Արշակը` ինձ, բայց երկուսն էլ շատ կապված են Նարեկի հետ։ –Չե՞ք խանդում։ Չէ, բացարձակ։ Ես այդպիսին չեմ։)

ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին
Ամենադիտված