Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Եթե գործում է օրենքը

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Սյունիքի մարզպետի և նրա հարազատների, ազգականների հետ կապված մամուլում հայտնվող աղմկահարույց արծարծումներն այնքան շատ են, որ մի ամբողջ սերիալ կարելի է նկարահանել: Սեզոններով: Այո, բայց խնդիրն այն է, որ սերիալն, այնուամենայնիվ, կինո է, իսկ տվյալ պարագայում խոսքն իրականության մասին է: 
Լրահոսային «սերիալի» ընթացիկ սեզոնում երկու զուգահեռ հիմնական իրադարձություն կա. Սյունիքի մարզպետի ու նրա հետ գտնվող անձանց դեմ մահափորձը, որի ժամանակ ոչ ոք չէր տուժել, և մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող տեղանքում, մի խումբ անձանց կողմից Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնության գործադրման պատմությունը: 

Այս վերջին դեպքի հետ կապված շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցավ մի բան, որը կարելի է և՛ սպասելի համարել, և՛ թե անսպասելի։ Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ավելին՝ նրան մեղադրանք է առաջադրվել:
Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Հիշեցնենք, որ երիտասարդը զրկվել է մեկ աչքի տեսողությունից։ 
Նույն աղբյուրի համաձայն՝ ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը, ինչպես ասվում է, շարունակվում է:

Այդ գազանությանը մասնակից լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, այդ թվում՝ Սյունիքի մարզպետի եղբորը (խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին), Սյունիքի մարզպետի վարորդի տղային, էլի երեք հոգու, ևս մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նախօրեին էլ, փաստորեն, հերթը հասավ հենց Տիգրան Խաչատրյանին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք առաջադրեց և կալանավորման միջնորդություն ներկայացվեց: 

Հավելենք, որ հոդվածը՝ 112-րդի 1-ին մաս, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզպետի որդուն, վերաբերում է անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն, մասնավորապես՝ «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով...», ինչի համար օրենքով սահմանված է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: 

Ի դեպ, զարմանալի է, որ չեն նշվում նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 9-րդ կետերը, այն է՝ նույն արարքը, որ կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և խուլիգանական դրդումներով: 
Համենայն դեպս այդ հատկանիշներն առկա են. հարձակումն իսկապես կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչը հուշում է այս գործով որպես մեղադրյալ ներգրավվածների քանակությունը, հարձակման ու բռնության թիրախ են եղել Հարություն և Մուշեղ Զաքարյանները, և տեղի ունեցածը պարզորոշ տեղավորվում է «խուլիգանական դրդումներ» ասվածի շրջանակում: Նկատենք, որ հիշյալ հանգամանքների և դրանց ապացուցման դեպքում սահմանված պատիժն ավելի խիստ է՝ 5-10 տարի ազատազրկում: 
Ամեն դեպքում արժե նկատել, որ մայիսի 2-ին տեղի ունեցած ու թերևս ամբողջ Գորիսին հայտնի եղելության հետ կապված քրեաիրավական քայլերի ու զարգացումների համար այդքան երկար ժամանակ պահանջվեց ու դեռ կպահանջվի: Ի վերջո, գրեթե երեք ամիս է անցել: Բայց հայրենի իրողությունները նկատի ունենալով և իրատեսության զգացողությունը չկորցնելով՝ նկատենք նաև, որ ինչ-որ առումով հաջողություն կարելի է համարել, որ Քննչական կոմիտեի իրականացրած նախաքննությունը «հասավ» այն անձնավորությանը ևս, որի անունն առաջինն ու ամենից շատ էր շոշափվում «Սդղի գյոլի» այս քրեական պատմության մեջ:

Առհասարակ վերջին շրջանում ու ոչ միայն Սյունիքի անցուդարձի հետ կապված՝ ավելի հաճախ է նման տպավորություն ստեղծվում, որ ոստիկանությունը մի կողմ քաշված է: Վերջին ամիսներին Երևանում ժամանակ առ ժամանակ գանգստերական ֆիլմեր հիշեցնող հարձակումներ ու սպանություններ են տեղի ունենում: Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվեցին Լևոն Ղազարյանը («Երրորդմասցի Լյովիկ») ու նրա հետ եղած ևս երկու անձնավորություն, վերջերս՝ հուլիսի 14-ին, կարելի է ասել՝ իր տան դռանը սպանվեց 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը, որ որոշակի շրջանակներում հայտնի էր «Չուգուն» մականունով: 

Այս ընթացքում էլի զարգացումներ տեղի ունեցան: Ըստ որում, դատելով այն բանից, թե հուլիսի 10-ին իրավապահներն ինչպես ձերբակալեցին Արթուր Ղազարյանին («Տույ») և նրա հետ եղած անձանց՝ ոստիկանությունը կարծես այնքան էլ մի կողմ քաշված չէ:
Ողջ խնդիրը, ի վերջո, այն է, որ օրենքը պայմանական վերաբերմունք չի ընդունում: Հատկապես՝ քրեական եղելությունների դեպքում: Պայմանական վերաբերմունքն օրենքի մահն է: Իսկ երբ օրենքը չի գործում, սկսում են գործել բոլորովին այլ օրենքներ՝ հաշվեհարդարի, վենդետայի, բռի ուժի: Իսկ դա ոչ մի հասարակության դեռ որևէ լավ տեղ չի տարել:

Եթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել
Ամենադիտված