«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը չի պատկերացնում ինչ է անում
BlogԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը չի պատկերացնում ինչ է անում: Դավիթ Սանասարյանին անձնապես ճանաչում եմ, բազմիցս տարբեր թեմաներով բանավիճել ենք ու համոզված եմ այստեղ էլ մեր կարծիքները չեն համընկնի:
Նա և Անդրեասը այսօր հայտարարել են , որ փակելու են Հրապարակի հարակից փողոցները: Հարց. Ի՞նչ կտա այդ քայլը «Ոտքի Հայաստանին»: Պատասխանը մեկն է, ոստիկանների հետ լարված իրավիճակ ու ոչինչ:
Ոստիկանների հետ տուն տունիկ երկու օր արդեն խաղում են այնտեղ, բայց բացի կալորիաներ ծախսելուց ես այլ բան չեմ նկատել:
Հիմա անցնենք երկրորդ հարցին: Բաղրամյան պողոտան փակվեց ոչ թե նախազգուշացումով այլ ակամայից: Մարդիկ ուղղակի գնացին ու փակեցին: Նախապատրաստական աշխատանքներ և այլն ես չեմ նկատել: Ոչ էլ նախապես պլանավորված էր, որ այդտեղ աղբամաններ կդրվեն որպես բարիկադներ: Հիմա շատերը կհարցնեն: Բա ինչո՞ւ կարողացան Բաղրամյանը փակել, իսկ հրապարակը չեն կարողանա:
Բաղրամյանը փկվեց պահի հրամայականով՝ մարդկանց խանդավառությունն այլ էր, բայց երբեմն պահեր են գալիս, որ դադար է պետք տալ, որովհետև լճացումը ի վնաս է աշխատում: Ես ասյտեղ լճացում եմ տեսնում: Պայքարը վերաիմաստավորելու և դադարի փուլ պետք է ունենա: մարդկանց սակավությունը ցույց է տալիս, որ պայքարի ոգին կոտրվել է:
Հ.Գ. Խարույկը վառելուց, երբ շատ փայտ ես դնում թթվածին չի լինում և մարում է: Այստեղ նույն պրինցիպն է ճրագը կա պայց անընդհատ նույն ոճով շատ նստացույցը թթվածնից կզրկի ու կմարի ճրագը: