Հայաստանում Սահմանադրությունը մեծ հաշվով չի գործել դրա ընդունման պահից
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում Սահմանադրությունը մեծ հաշվով չի գործել դրա ընդունման պահից, որովհետև երկրի քաղաքացին այն ոչ թե նվաճել է երկար տարիների համառ պայքարի շնորհիվ, այլ «նվեր» է ստացել իշխանությունից:
Եվ ըստ այդմ՝ այն դեռևս երկար ժամանակ կմնա այդպիսին՝ չգործող, ինչը սակայն չի նշանակում, թե չպետք է օգտվել այն բարելավելու հնարավորույթունից, եթե նման բան է ընձեռնվում՝ լինես դու ընդդիմադիր թե իշխանամետ: Եթե փոփոխությունները բոյկոտելը և կամ դրանց «ոչ» ասելը կնպաստի ոչ թե անձամբ Սերժի իշխանության վերացմանը՝ նրա տեղ դնելով քրեական-օլիգարխիկ համակարգի մեկ այլ ներկայացուցչի, այլ հենց այդ համակարգի վերացմանը, ապա ես երկու ձեռքով կողմ եմ բոյկոտին կամ «ոչ»-ին: Եթե այն նորից տապալվի, ապա կկորցնենք հերթական 10 տարին:
Մնում է գտնել այն մեկին, ով իր վրա պատասխանատվություն կվերցնի՝ ասելու, որ բոյկոտը կավարտվի համակարգի վերացումով, և դա կանի հենց ինքը: ՀԳ. չեմ ընդունում այն տեսակետը, թե կողմ եմ բոյկոտին, բայց թող համակարգը վերացնի մեկ ուրիշը՝ դա արդեն տեսել ենք...