Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված տարբեր երկրներում ոստիկանին վիրավորելու համար

Հասարակություն

Տարբեր երկրների օրենսդրությամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մասնավոր անձին և ոստիկանին ու, ընդհանրապես, իշխանության ներկայացուցչին վիրավորելու իրավական գնահատականի հարցում: Դա տրամաբանական է, քանի որ իշխանության ներկայացուցչին վիրավորելը, կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, ոտնձգում է ոչ միայն տվյալ անձի պատվի և արժանապատվության, այլև՝ կառավարման կարգի դեմ :

2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 318 հոդվածով քրեական պատասխանատվություն էր սահմանվում իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելու համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Եթե նման արարքը դրսևորվում էր հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով, այն պատժվում էր տուգանքով՝ 200 հազարից 400 հազար ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Սակայն 2008 թվականի հունիսի 18-ի ՀՀ օրենքով այդ արարքն ապաքրեականացվեց: Նշված օրենքի նախագծին կցված տեղեկանք-հիմնավորման մեջ որպես այդ օրենսդրական փոփոխության հիմնավորում բերվել էր այն հանգամանքը, որ 318 հոդվածով իշխանության ներկայացուցիչները վեր են դասվում շարքային քաղաքացիներից, այսինքն` խախտվում է օրենքի առջև բոլորի հավասար լինելու սկզբունքը: 
Նման հիմնավորումը դժվար է արդարացի համարել, քանի որ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար ավելի խիստ պատժի սահմանումը պայմանավորված էր ոչ թե քաղաքացիներից իշխանության ներկայացուցիչներին վեր դասելով, այլ նրանով, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելն իր բնույթով ավելի վտանգավոր է, քան մասնավոր անձին վիրավորելը. տվյալ արարքն ուղղված է ոչ միայն նրա պատվի և արժանապատվության, այլև (և առաջին հերթին)` կառավարման կարգի դեմ:

Հատկանշական է, որ ԱՊՀ և եվրոպական տարբեր երկրներում նմանատիպ արարքների համար նախատեսված է հենց քրեական պատասխանատվություն: Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 319 հոդվածով համանման արարքը պատժվում է տուգանքով կամ պարկադիր աշխատանքներով՝ մինչև 360 ժամ տևողությամբ, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, Բելառուսի քրեական օրենսգրքի 369 հոդվածով՝ հանրային աշխատանքներով կամ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 140 հոդվածով՝ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 2-ից 3 տարի ժամկետով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բելգիայում ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պատժվում է 8 օրից 1 ամիս ազատազրկմամբ և տուգանքով (քրեական օրենսգրքի 276 հոդված), Ավստրիայում՝ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 116 հոդված), Դանիայում՝ տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 121 հոդված):

Մինչդեռ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածը ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու համար` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարման հետ, նախատեսում է ընդամենը տուգանքի նշանակում 20 հազարից 50 հազար ՀՀ դրամի չափով:

Հաշվի առնելով արտասահմանյան երկրների օրենսդրության համեմատական ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև համարժեքորեն գնահատելով ոստիկանության ծառայողներին, կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, հրապարակայնորեն վիրավորելու վտանգավորության բնույթն ու աստիճանը՝ կարծում ենք, որ արդարացի կլինի վերականգնել այդ արարքի համար քրեական պատասխանատվությունը և սահմանել համարժեք պատիժ:

Միսակ Մարկոսյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են
Ամենադիտված