Դավի՛թ, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք...
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանրապետության հրապարակում ու մարզային մի շարք քաղաքներում մի քանի հոգանոց ակցիաներ անելով խնդիր չի լուծվի: Ավելին, երբ դրանում բովանդակային ոչինչ չկա, դա հանրության շրջանում պարտվածի, մերժվածի, արհամարվածի սինդրոմ է ստեղծում:
Անհարմար եմ զգում խոսել մի բան մասին, ինչը շարժում կամ պայքար է անվանվում, որովհետև մի կողմից հասկանալի է քաղաքացիների, այդ թվում՝իմ մտահոգությունները էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակի շուրջ, մյուս կողմից անբովանդակ ակցիաները, որին դժվար է նույնիսկ ակցիա անվանել, վերջնականապես վարկաբեկում են այն ամենը, ինչին ականատես եղանք էլեկտրանէներգիայի սակագնի բաձրացման դեմ սկիզբ առաջ շարժման առաջին օրերին: Սակայն այս ակցիան արդեն վերածվում է կրկեսի և Սանասարյան Դավիթը պայքարի գաղափարը վերջնականապես չվարկաբեկվելու համար ուղղակի պետք է դադար վերցնի՝ առաջ շարժվելու համար առավել խելամիտ ուղիներ մտածելու համար: