Շատ կարևոր հանգամանք , որ պետք է իմանան ՀՀ երկքաղաքացիները
TVՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Օտարերկրացիների համար գործում է Հայաստան մուտք գործելու, երկրում գտնվելու և բնակվելու օրենսդրական մեխանիզմներ: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով էլ սահմանված է վարչական պատասխանատվություն օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու համար:
Շարունակությունը՝ Iravaban.net-ում