Պшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական


Ամունալուծված կնոջ խորհուրդները բոլոր ամուսնացած կանանց

Life

168.am-ը գրում է․

Ես մի կին եմ, ով ամուսնալուծվել է 7 տարվա ամուսնությունից հետո: Հիմնվելով իմ փորձի վրա՝ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի անկյունաքարային հասկացություններով, որոնք ես իմացա իմ ընտանեկան կյանքի ընթացքում: Միայն ամուսնալուծվելուց հետո ես հասկացա, որ մենք՝ կանայքս, ամուսնության պահպանման համար նույնքան պատասխանատվություն ենք կրում, որքան տղամարդիկ: Այս խորհուրդները ես գրել եմ կանաց համար, բայց հավանական է, որ դրանք հետաքրքրեն նաև տղամարդկանց:

1. Միշտ լավագույնը փնտրեք ու գտեք նրա մեջ: Կենտրոնացեք նրա լավագույն գծերի վրա, այլ ոչ թե այն բանի, թե ինչը ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ:

2. Զբաղվեք սիրով հաճախ և շատ, հատկապես, երբ դա ձեզ այնքան էլ դուր չի գալիս: Դա այն սպեղանին է, որը շատ վերքեր է բուժում, որոնք մենք ամուսնության ընթացքում հասցնում ենք միմյանց: Եթե դուք զգում եք, որ հեռանում եք ձեր ամուսնուց, նշանակում է, եկել է ժամանակը հագուստները հանելու ու մտերմանալու:

3. Լսեք հաջողակ ամուսնական կյանքով ապրող տարեց և իմաստուն կանանց խորհուրդները: Տաք գլխով հնարավոր չէ ճիշտ որոշումներ կայացնել: Հիշեք, որ մեր հասակակիցների խորհուրդները չեն կարող հավասարվել տարեց կանանց կարծիքին:

4. Թողեք, որ նա ուշքի գա: Նա ձեզ չի անտեսում, պարզապես տղամարդիկ հակված են ժամանակ առ ժամանակ պարփակվել լուրջ խնդիրների լուծման ժամանակ:

5. Մի փորձեք փոխել կամ ուղղել նրան: Յուրաքանչյուրն այս կյանքում իր ճանապարհն ունի:

6. Հիշեցրեք նրան, որ նա ամենալավն է, ամենաուժեղը, ամենախելացին և ամենատղամարդկային արժանիքներով օժտվածը: Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին:

7. Ձեր ամուսինը հենց ձեզ է ընտրել: Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց և մի ընդունեք նրա որոշումը՝ որպես ինքնին պարզ ու օրինաչափ բան:

8. Ծիծաղեք նրա կատակների վրա, անգամ, եթե դրանք բոլորովին էլ ծիծաղելի չեն:

9. Ձեր արձագանքների համար պատասխանատվություն կրեք: Կինը պետք է լիովին գիտակցի իր զգացմունքները և այն, թե ինչպես է ինքն արձագանքում ամուսնու գործողություններին: Նա ևս պարտավոր է այդպես անել:

10. Պատրաստեք նրա համար այդ գրողի տարած բուտերբրոդը:

11. Ձեր տղամարդուն թույլ տվեք ուղղակի լինել: Երբ վրա հասնեն բարդ ժամանակներ, հանգիստ ու քնքույշ եղեք: Նրան իր ուժերի վրա վստահ լինելու հնարավորություն նվիրեք:

12. Մոռացեք ձեր պահանջների մասին, երբ նա տուն է վերադառնում: Թողեք, որ մի քիչ թուլանա:

13. Սիրեք նրան այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ ոչ թե այնպես, ինչպես մտածում եք, որ նրան պետք է: Իմացեք սիրո տարբեր լեզուներ: Ցույց տվեք, որ սիրում եք նրան այն եղանակով, որը նա ամենալավն է հասկանում:

14. Ձեզ ստիպեք գեղեցիկ տեսք ունենալ: Որքան կանացի լինեք, այնքան նա տղամարդ կլինի:

15. Նրա կողքին եղեք: Նվիրեք նրան ձեր ժամանակն ու ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ամենաշատն ունի:

16. Երբեք նրա ներկայությամբ այլ տղամարդկանց մասին մի խոսեք, անգամ, եթե նրանք գոյություն ունեն սոսկ ձեր երևակայության մեջ կամ ֆիլմերի հերոսներ են: Անգամ, երբ նրան ասում եք, որ նա ավելի սեքսուալ է, քան այն տղան: Տղամարդկանց մեծամասնությունն առանց այդ էլ վստահ է դրանում: Այդ պատճառով էլ ուրիշների հետ համեմատությունը կարող է վիրավորել նրանց:

17. Պատրաստ եղեք գրգռել նրան: Նրան հասկացրեք, որ անընդհատ ուզում եք նրան, որ նա չափազանց ցանկալի է, ու դուք միշտ նրա կարիքն ունեք:

18. Երբեք խորհուրդներ ստանալու համար մի դիմեք անծանոթ մարդկանց համացանցից: Նրանք ձեզ չեն ճանաչում, և կարող են խորհուրդ տալ հիմարություններ, որոնք կիրառելի չեն կամ անտեղի են ձեր ամուսնության պարագայում:

19. Նրան ժամանակ տվեք: Ամուսնության մեջ պահեր են լինում, երբ ամուսիններից յուրաքանչյուրին պետք է լինում սեփական նոր Ես-ը գտնել, (քանի որ մարդը փոփոխական է), մինչև կկարողանաք շարունակել վստահելի հարաբերությունները:

20. Խոցելի եղեք: Մի վախեցեք ձեր ամուսնուն պատմել ձեր վախերի ու զգացմունքների մասին: Տղամարդիկ զգում են, երբ մենք ինչ-որ բան ենք թաքցնում նրանցից, և նրանք գնահատում են, երբ մենք բաց ենք լինում նրանց առաջ ու վստահում ենք: Պարզապես ընդունեք ձեր սխալները: Ասեք, որ զղջում եք ձեր ցուցաբերած վարքի համար:

21. Թույլ տվեք ձեր ամուսնուն ձեզ սիրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Դադարեք սիրո՝ նրա հասկացողությունը համեմատել ձեր սեփական իդեալների հետ: Անընդհատ համեմատություններ անելով՝ դուք կարող եք բաց թողնել ձեր ամուսնության ամենագեղեցիկ պահերը:

22. Մի վախեցեք բացվել: Ժամանակի հետ դա ձեր միջև մեծ վստահություն կստեղծի:

23. Երբեք, լսո՞ւմ եք, երբեք ձեր ամուսնուն չփորձեք քննադատել այլ մարդկանց ներկայությամբ: Նրա թիկունքը միշտ հուսալիորեն պաշտպանված պետք է լինի, և այդ պաշտպանը դուք պետք է լինեք: Եթե ձեզ պետք է քննարկել նրա բառերը կամ արարքները, դա արեք, երբ միայնակ եք, միայն երկուսով: Ոչ ոք չի ուզում մեղավոր երևալ: Քննարկումից և սխալն ուղղելուց հետո ներեք ձեր ամուսնուն ու մոռացեք կատարվածի մասին:

24. Գտեք ընդհանուր հետաքրքրություններ, նպատակներ և երազանքներ: Բացի դրանից, գտեք այն բանը, ինչին երկուսդ էլ հավատում եք: Երբեք մի դադարեք միասին աճել: Շատ ծիծաղեք: Կրկին ու կրկին սիրահարվեք միմյանց:

25. Հարգեք նրան: Երբեմն մենք առաջ շարժվել չենք կարողանում, քանի որ մեր գլխում արդեն ստեղծել ենք այն ամուսնու կերպարը, որի գոյությունն արդարացնում է մեր սեփական թուլությունը: Նրա մեջ տեսնելով մեր երևակայածի լոկ ծաղրանկարը՝ դուք չեք կարող իմանալ, թե ինչպիսին է նա իրականում: Այն, ինչ դուք մտածում եք ձեր ամուսնու մասին, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է:

26. Թույլ մի տվեք, որ ֆինանսական հարցերը կանգնեն ձեր միջև:

27. Հիշեք, որ ձեր ամուսինն է ձեզ օգնել դառնալ այն կինը, որն այսօր կաք: Ձեր ցանկացած խնդրի մասին խոսեք այն ժամանակ, երբ դրանք ի հայտ են գալիս, փոխանակ դրանց դեմ մի ամիս անց պայքարեք:

28. Ներեք: Թույլ մի տվեք, որ կատարվածը ձեզ կամ ձեր ամուսնուն պահի մեղքի պատանդի կարգավիճակում:

29. Չարժե թերագնահատել հասարակ հպումների ուժը: Երբեմն դրանք կարող են ասել այն, ինչը դժվար է արտահայտել բառերով:

30. Միշտ ընտրեք սերը: Սերը գործողություն է, այլ ոչ էմոցիա: Բաց մի թողեք այն:

Սիրեք և սիրված եղեք:

 
 
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՆարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինՍկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Հրդեհի լուրերից հետո Անահիտ Կիրակոսյանը բացահայտում է ճշմարտությունըՖինլանդիայում երկու անօդաչու թռչող սարք է ընկելԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունըՓաշինյանի հետ միջադեպից հետո եկեղեցուց ձերբակալված տղաներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, սովորում են դպրոցումՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումԱղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում․ Նիկոլ Փաշինյանին հիմա էլ մայրանալու հարցերով են դիմումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասինԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանԲարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարելՔարաթափում՝ Վայոց ձորի մարզում․ ապառաժ քարերը պոկվել ու փակել են ճանապարհըՊшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտԳողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված