Ադրբեջանը ևս մեկ հզոր դիվանագիտական քայլ կատարեց
BlogՀայկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանը ևս մեկ հզոր դիվանագիտական քայլ կատարեց. Ստերլինգովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց: Ինտերպոլը այժմ կփնտրի Ստեռլինգովին:Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող երկրները, այդ թվում եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը արդեն պատասխանել են Ադրբեջանի պաշտոնական հայտարարությանը և պատրաստակամություն հայտնել գտնել օրինախախտին:
Ստերլինգովը մեղադրվում է Ադրբեջանի տարածք (ի նկատի ունեն Արցախը) ապօրինի ներխուժման և հակաադրբեջանական հայտարարություններ անելու մեջ: Փսատորեն այդ քայլով Ադրբեջանը, շահարկելով տարածքային ամբողջականության մասին միջազգային օրենքը, ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է սևեռում Արցախյան խնդրի շուրջ: Ստերլինգովը միջազգային բիզնես արենայում զանազան դրվագներով հայտնի միլիարդատեր է, և այս հարցը մեծ հետաքրքրություն է առաջացնեւմ հատկապես արևմտյան զարգացած երկրներում, միաժամանակ սա հզոր դիզինֆորմացիայի և ադրբեջանական պրոպագանդայի հիանալի հնարավորություն է:
Իսկ ինչպիսի՞ հակահարված են պատրաստել մեր իշխանությունները: Մի՞թե այս անգամ ևս ինֆորմացիոն և դիվանագիտական պայքարում տեղի կտանք: