ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր


ՎԻԴԵՈ. Գեներալը , որ իմացավ ուզում եմ վիրահատվեմ , ասաց` թող վիրահատվի , սատկի. հայ տրանսգենդեր Նորան անկեղծանում է

«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից: Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում:

Մայրը հույն է, հայրը՝ հայ: Մեր զրուցակիցը չցանկացավ նշել, թե ինչ է եղել իր իսկական անունը: Սեռական կողմնորոշման մասին առաջին անգամ ծնողներին հայտնել է 16 տարեկանում, երբ պատահաբար գտել են նրա անձնական օրագիրը: Ասում է՝ սկզբնական շրջանը շատ ծանր է եղել, ֆինանսական աջակցություն է ստացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, հայերեն` ԼԳԵՓ` լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) համայնքի կողմից: «Այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, 1 ամիս ժամանակ են տվել, որ ազատեմ, քանի որ տան տերն իմացել է, որ տրանսգենդեր եմ ու չի ցանկանում նման կենվոր ունենալ»,- ասում է Նորան:
 

Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»: Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:

Նորան մտավախություն չունի, թե երբևէ կափսոսա իր սեռական կողմնորոշման համար, քանի որ տրանսգենդեր լինելով՝ իրեն երջանիկ է համարում. «Միայն թե ես լիարժեք երջանիկ կլինեմ, երբ վիրահատվեմ: Հիմա վատ եմ զգում, որ ստիպված եմ տղայի շորեր հագնել կամ ինձ զրկել շպարվելուց»: Ընտանիքում միակ մարդը, ում կարոտում է, զարմուհին է, որին արգելել են շփվել իր հետ, երբ իմացել են, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է:

Նորան վստահեցնում է, որ ծնողների հետ շփումը վերսկսելուն դեմ չի լինի, եթե իրեն ընդունեն: Մանկության խաղալիքներից մեկը (փոքրիկ կառք) որպես հուշ պահում է իր մոտ: Պատմում է, որ փոքր ժամանակ մայրն է նվիրել. «Վերջին պահին մաման հանեց բոլոր իրերս, ուզում էր համոզեր, որ «նորմալ երեխա եմ եղել»: Էդ խաղալիքն էլ էդտեղից եմ գտել»:

Սեքսոլոգ Մնացական Փահլեւանյանը, անդրադառնալով սեռափոխության վիրահատությանը, նշում է, որ ամենալուրջ հետևանքը տրանսգենդերների մոտ կարող է լինել պտղաբերության գործառույթի բացակայությունը. «Սա ամենամտահոգիչ հանգամանքն է:

Բայց ընդհանուր առմամբ եթե սեռափոխության վիրահատությունը կատարվում է ըստ կոնկրետ ցուցումների, այսինքն` ապացուցվում է մարդու տրանսսեքսուալ լինելը, ապա նրա հետագա կյանքի բարդությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել սոցիումի անհանդուժողական վերաբերմունքով։ Եթե բուժումները ճիշտ են կատարվում, տվյալ մարդու հետ աշխատում են տաբեր մասնագետներ՝ հոգեբան, էնդոկրինոլոգ, սոցիոլոգ, սեքսոպաթոլոգ, ապա բարդությունները հետագա կյանքի հասնում են նվազագույնի»:

Մասնագետի համոզմամբ՝ սեռափոխության վիրահատությունը Հայաստանում վիճահարույց է՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ բուժհաստատություններ իրականացնում են. «Իրականում այդ վիրահատությունը բազմաթիվ բարդությունների հետ է կապված: Իհարկե, կա որոշակի սեռային առանձնահատկություն. տղա-տրանսսեքսուալներին ավելի հեշտ է դարձնել կին , քան աղջիկ-տրանսսեքսուալներին՝ տղա: Հիմնական բարդությունն առաջանում է , եթե վիրահատությունը չի կատարվում կամ մերժվում է ինչ-ինչ պատճառներով»: Սեքսոլոգը մեկնաբանում է. «Մարդու համար այլևս անհնար է դառնում ապրել «օտար» մարմնում , և նա փորձում է ինչ-որ ելք գտնել:

Եթե այդ ելքը չի ցուցաբերվում բժշկական տեսանկյունից , երբեմն հնարավոր է, որ դա ավարտվի ինքնասպանությամբ»: Հայաստանում ԼԳԲՏ անձանց թվի վերաբերյալ հստակ հետազոտական արդյունքներ չկան: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԼԳԲՏ անձինք կազմում են Հայաստանի բնակչության 5-10%-ը:

ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին
Ամենադիտված