Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է


Համացանցը կառավարող 10 կազմակերպությունները

BlogNews.am-ը գրում է.

Համացանցը միլիարդավոր սարքերի ու մարդկանց է միմյանց կապում ստանդարտացված կանոնակարգի միջոցով։ Այն իրենից ներկայացնում է միջցանցային համակարգչային համակարգի հավաքածու, որը տոննաներով տեղեկատվություն է պարունակում և ծածկում է ամբողջ աշխարհը։

Ովքե՞ր են կառավարում համացանցը։ Այս հարցի կարճ պատասխանն է՝ 1. ոչ ոք և 2. բազմաթիվ մարդիկ։

Իրականում համացանցը ոչ ոքի չի պատկանում։ Ոչ մի ընկերություն կամ կառավարություն չի կարող դրա սեփականության պահանջ ներկայացնել։ Ինչևէ, կան կազմակերպություններ, որոնք որոշում են համացանցի «ճարտարապետությունն» ու այն, թե ինչպես է այն աշխատում։ Այս կազմակերպությունները, հնարավոր է, չեն կառավարում ամբողջական համակարգը, սակայն դրանք կարող են ազդել համացանցում ունեցած քո կենսափորձի վրա։

 10  Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիում (W3C)

w3c

Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումը հիմնական միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպությունն է, որը հիմնադրվել է Թիմ Բերներս-Լիի կողմից։ Այն մի շարք անդամ կազմակերպություններ ունի, որոնց աշխատակազմերն աշխատում են Համաշխարհային սարդոստայնի զարգացման ու կատարելագործման վրա։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«W3C»-ն արձանագրություններ ու ուղեցույցներ է նախագծում, որոնք համաշխարհային սարդոստայնի համար բաց հարթակ են ապահովում՝ հիմնվելով հասանելիության, միջազգայնացման ու համացանցի բջջային լուծումների վրա։ Նրանք նաև ներգրավված են կրթության ու տեղեկատվության հասանելիության, համակարգչային ծրագրերի նախագծերի իրականացման աշխատանքներում, ինչպես նաև ծառայում են որպես համաշխարհային սարդոստայնի մասին քննարկման բաց հարթակ։

 9  Ստանդարտացման պահպանման գործակալության միջազգային կազմակերպություն (ISO 3166)

ISO 3166

«ISO 3166»-ը զբաղվում է երկրների, կախյալ տարածքների, հատուկ շրջանների ու դրանց հիմնական ենթաբաժանումների (օրինակ նահանգներ) անունների համար կոդերի ստեղծմամբ։ Այն չի որոշում երկրների անունները, քանի որ այս տեղեկատվությունը գալիս է ՄԱԿ-ի աղբյուրներից։ Անուններին համապատասխան կոդերը պարբերաբար թարմացվում են՝ երկրների ու դրանց ենթաբաժանումների անունների փոփոխություններին համապատասխանելու համար։

Ինչպե՞ս է դա ազդում համացանցի վրա

«ISO 3166» ծածկագրերն (տառերի ու թվերի կոմբինացիաներ, որոնք հասկանալի են ամբողջ աշխարհում) օգտագործելը ժամանակ է խնայում ու կանխում համացանցի օգտագործման սխալները։ Օրինակ՝ փոստային ազգային բոլոր կազմակերպությունները փոխանակում են միջազգային փոստը երկրի կոդերին համապատասխան։ 
Համացանցային դոմենների անունների համակարգը կոդեր է օգտագործում դոմենների անունների համար, ինչպես, օրինակ, «am»-ը Հայաստանի համար, «fr»-ն Ֆրանսիայի համար և այլն։

 8  Համացանցային ճարտարապետության խորհուրդ (IAB)

IAB

Համացանցային ճարտարապետության խորհուրդն ընտրվող պաշտոնյաների կառավարակետ է, որը վերահսկում է համացանցի տեխնիկական ու ճարտարագիտական զարգացումը։ Այն առաջին անգամ ստեղծվել է ԱՄՆ պաշտպանության ծրագրերի հետազոտությունների գործակալության կողմից 1979թ․-ին՝ «Համացանցի կարգավորումների կառավարման խորհուրդ» անունով։ 1992թ․-ին այն դարձավ «Համացանցային ճարտարապետության խորհուրդ»՝ ԱՄՆ կառավարության ենթակայության օբյեկտից դառնալով միջազգային հասարակական օբյեկտ։

 7  Համացանցային ճարտարագիտության խորհուրդ (IETF)

Internet Engineering Task Force

Համացանցային ճարտարագիտության խորհուրդը բաց ստանդարտներով կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986թ․-ին և նախագծում ու բարձրացնում է համացանցի չափանիշները։ Նրանց նպատակն է պատշաճ, բարձր որակի տվյալներ տրամադրել, որը կազդի մարդկանց կողմից համացանցի նախագծման, ազդեցության ու կառավարման վրա։

Ինչպե՞ս են դրանք ազդում համացանցի վրա

«IETF»-ը նվիրված է «համացանցի աշխատանքը բարելավելու» գործին։ Եթե համացանցի նախագծողներն ուսանողներ են, ապա «IETF»-ը գործում է որպես ուսուցիչ՝ սովորեցնելով ու ուղղորդելով նրանց, ովքեր ցանկանում են բարելավել համացանցը։ Աշխատանքային խմբերը կազմակերպված են՝ բաժանված լինելով մի քանի ենթախմբերի, որոնք են հավելվածների, տվյալների շահագործման և կառավարման, ենթակառուցվածքների, անվտանգության ենթախմբերը:

 6  Համացանցային հետազոտությունների խորհուրդ (IRTF)

internet research task force

Համացանացային հետազոտությունների խորհուրդը կազմված է մի քանի երկարատև հետազոտությունների իրականացման խմբերից։ Այս խմբերն աշխատում են համացանցային արձանագրությունների, հավելվածների, ճարտարապետության ու տեխնոլոգիաների հետ կապված հետազոտական նախագծերի վրա։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

Ի տարբերություն «IETF»-ի՝ «IRTF»-ը կենտրոնանում է ճարտարագիտության ու ստանդարտացման ավելի երկարատև հետազոտությունների վրա։ «IRTF»-ը ապահովում է համակարգված, պատշաճ, ճարտարապետական առումով կայուն ու ճիշտ ժամանակին արված ներդրումը Համացանցային ճարտարապետության ընդհանուր զարգացման վրա։

 5  Նշանակված անունների և թվերի համացանցային կորպորացիա (ICANN)

ICANN

«ICANN»-ը համակարգում է համացանցային «կոորդինատները» IP հասցեից վեբ հասցե։ Նրանք աշխատում են այն ուղղությամբ, որ կապերի անունները երբեք չկրկնվեն։ Չնայած իրենց ստատուսին՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, 2011թ․-ին այն 100 միլիոն դոլար արժողություն ուներ։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«ICANN»-ը պատասխանատու է ճանաչողական համակարգերի տվյալների բազայի մեթոդոլոգիայի և պահպանության համար՝ ապահովելով ցանցի անվտանգ ու կայուն աշխատանքը։ Դրա աշխատանքի մեծ մասը կապված է «Դոմենների անունների գլոբալ համակարգի» հետ։ Առանց դրա մենք չէինք իմանա՝ ով կամ որտեղ ենք մենք համացանցում։

 4  Միջազգային հեռահաղորդակցության միություն (ITU)

international telecommunication union

Միջազգային հեռահաղորդակցության միությունը ՄԱԿ-ի գործակալություններից մեկն է, որը հիմնադրվել է 1865թ․-ին։ Այն 3 բաժիններ ունի, որոնցից յուրաքանչյուրը համակարգում է տարբեր ոլորտներ. ռադիոհաղորդակցություն, ստանդարտացում և զարգացում։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«ITU»-ը պատասխանատու է տեղեկատվության ու հաղորդակցության տեխնոլոգիաների հետ կապված խնդիրների լուծման համար։ Նրանք կոորդինացնում են Երկրի ու տիեզերքի ռադիո հաճախականությունները, աշխատանքներ տանում արբանյակների տեղադրման միջազգային համագործակցության ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների աշխատանքի բարելավման գործում։ Բացի այդ, նրանք միջազգային ցուցահանդեսներ ու ֆորումներ են կազմակերպում՝ գիտելիքների, գաղափարների ու տեխնոլոգիանների փոխանակման ու զարգացման նպատակով։

 3  Համացանցային հասարակություն (ISoc)

internet society

Համացանցային հասարակությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ․-ին։ Դրա նպատակն է ընդունելի դարձնել, որ համացանցը բոլորի համար է և աշխատանք տանել այս տեսլականը պահպանելու համար։ Դրան ավելի քան 55,000 մարդ ու 130 կազմակերպություներ են անդամագրված։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«ISoc»-ն ապահովում է, որպեսզի համացանցը լինի թարմ տեղեկատվությամբ սովորելու հարթակ։ Նրանք իրենց գործունեությունն իրականացնում են 3 հիմնական ոլորտներով. ստանդարտներ, հանրային քաղաքականություն և կրթություն։ Նրանք աշխատում են կառավարությունների, կազմակերպությունների և մասնավոր սեկտորների հետ՝ համացանցային քաղաքականության հիմնական արժեքները պահպանելու համար։ «ISoc»-ը փորձում է պահպանել համացանցային ազնվությունը, օրինակ՝ նրանք փորձում են ապահովել, որ «.org» դոմենն օգտագործվի միայն ոչ կոմերցիոն կազմակերպությունների կողմից։

 2  Համացանցի կառավարման ֆորում (IGF)

IGF

Համացանցային կառավարման ֆորումը համախմբում է շահագրգիռ անձանց համացանցային կառավարման քննարկման համար՝ անկախ նրանից՝ նրանք մասնավոր հատված, կառավարություն, թե քաղաքացիական հասարակություն են ներկայացնում։

Ինչպե՞ս է դա ազդում համացանցի վրա

Տարբեր սեմինարներ, կենտրոնացված քննարկումներ, ֆորումներ, դինամիկ կոալիցիոն հանդիպումներ են տեղի ունենում ֆորումի ընթացքում։ Շահառուները քննարկում, փոխանակում ու կիսվում են տեղեկատվությամբ ու փորձով։ Համացանցի կառավարման ֆորումն օգնում է հասկանալ, թե ինչպես կարելի է առավելագույնի հասցնել համացանցի հնարավորություններն ու հաղթահարել խոչընդոտներն ու ռիսկերը, ինչպես նաև լուծումներ գտնել համացանցի սխալ օգտագործման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով։ 

 1  Internet service provider (ISP)

ISPs

«ISP»-ը (Համացանցային ծառայություններ մատուցող) կազմակերպություն է, որը համացանցի մուտքի և օգտագործման ծառայություններ է մատուցում։

Կազմակերպության կողմից տրամադրված ծառայությունները ներառում են՝

1. Համացանցային մուտք
2. Համացանցի փոխադրումներ
3. Դոմենների անունների գրանցում
4. Վեբ Հոսթինգ
5. Usenet ծառայություն և այլն։

 

 
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված