Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին


Դա ես չէ, որ ասում եմ, այլ մարդիկ են իմ ականջին շշնջում. Անդրանիկ Շահինյան

Past.am-ը գրում է.

Ընթերցողներից շատերը կհիշեն 90 ականներին իր հումորային ծրագրերով հայտնի Անդրանիկ Շահինյանին:Երգիչ դերասանը, կարծեք, երկարաժամկետ «հանգստի»էր մեկնել և վերադարձավ բոլորովին վերջերս, իր` «տանը մնացած»աղջիկների մասին «Ուզող չունեմ» հումորային տեսահոլովակով:

Past.am-ի հետ զրույցում վերջինս անկեղծացավ՝ խոսելով տևական դադարի,նոր նախագծերի, սիրելի կնոջ, պապիկ դառնալու մասին, իհարկե, չմոռացավ նշել,որ իր հետ զրույցում անեկդոտը բոլորովին էլ ավելորդ չէ …

-Ադրանիկ, դուք 90-ականներին երգիծական հաղորդումների ամենից շատ պահանջարկ ունեցող դերասաններից էիք, ներկայացնում էիք Ձեր համարները: Ինչո՞վ էր պայմանավորված երկարատև լռությունը:

 -Ժամանակ առ ժամանակ պետք է լռել` նոր մտքեր հավաքելու համար:

-Երկար չէ՞ր այդ լռությունը:

-Չեմ կարծում, հատկապես, որ արդարացված էր: Այն իր արդյունքը տվեց: Խոսքս Endorfin նախագծի մասին է, որը դեռ երկար գործ ունի անելու:

-Փաստորեն, պատճառն ասելիքի սպառումը կամ դաշտում նոր «տերերի» հայտնվելը չէր:  

-Իհարկե ոչ, ասելիք միշտ էլ կա, ես դրա պակասը չունեմ: Իսկ դաշտում հայտնվածները, կարելի է ասել՝ անում են նույնը, ինչ ես արել եմ: Բայց դա ինձ չի խանգարում, ավելի շատ օգնում է:

Ինչո՞վ:

-Նրանով, որ իրենց կանացի կերպարները միշտ ինձ են հիշեցնում: Դա ես չէ, որ ասում եմ, այլ մարդիկ են իմ ականջին շշնջում:

-Այս տարիների ընթացքում Հայաստանո՞ւմ եք եղել: Ինչո՞վ եք զբաղվել:

-Ես միշտ շրջագայում եմ, թե´ Հայաստանում, թե´ դրսում համերգների, տարբեր միջոցառումների եմ մասնակցում: Կամ էլ հանգիստս եմ վայելում դրսում:

- Այսօր ոլորտում  ակտիվ աշխատողներն անգամ դժգոհում են եկամուտներից: Դուք գո՞հ եք ձեր հոնորարներից:

-Կասեմ այսպես` ինձ բավարարում է… Ես չեմ սիրում դժգոհել, դա լավ բան չէ:

- Գուցե ա՞յլ աշխատանք, բիզնե՞ս ունեք:

-Ներեցեք, բայց դա գաղտնիք է (ծիծաղում է):

-Վերջերս ներկայացրիք հումորային երգ-տեսահոլովակ` «տունը մնացած» աղջիկների մասին: Մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:

- Ինչ վերաբերում է այդ թեմային, ապա այն արդիական եմ համարում:

-Ինչո՞ւ: Ըստ Ձեզ` մեր աղջիկները «տա՞նն են մնում»:  

-Ոչ թե «տանն են մնում», այլ հասկանում են, որ ամեն ինչ ունեն՝ բացի բախտից: Շատ եմ հանդիպում նման դեպքերի ու միշտ կատակում եմ` ասելով. «Մեկի ճակատին գրած է «բախտ», մեկինին` «անբախտ», իսկ մյուսի ճակատին ուղղակի «խզբզած» է:

-Երգի մասին արձագանքները տարաբնույթ էին, չե՞ք վախենում նեղացնել,վիրավորել ձեր երկրպագուներին այդ երգով:

-Այս երգը իմ և գործընկերոջս կերտած կերպարներին է վերաբերում, ոչ թե կոնկրետ մարդու: Այն պարզապես հումորայի տեսահոլովակ է: Եթե մենք կորցրել ենք մեր հումորը և ամեն ինչ լրջացնում ենք, նշանակում է` դադարել ենք լինել հումորով ազգ:

-Հնարավո՞ր է՝ ձեզ հանդիպենք երգչի կարգավիճակում:

-Այս նախագիծը փաստում է, որ առայժմ այդպես կլինի, իսկ ապագան ժամանակը ցույց կտա: Մենք դեռ շատ անելիք ունենք հումորի դաշտում:

-Մյուս անգամ ի՞նչ թեմայի կանդրադառնաք:

-Թեման գաղտնի կպահեմ, բայց կասեմ, որ արդեն իսկ երգը կա, մնում է այն գործիքավորել և տեսահոլովակ նկարահանել:

-Ի դեպ, թեև այդ տեսահոլովակը Youtube-ում կա, սակայն հեռուստաընկերություններով չի ցուցադրվում: Չե՞ք մտածում այն հեռուստադիտողին հասցնել:

-Սեպտեմբերից այն անպայման կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ:

-Անդրանիկ, այսօր հեռուստադաշտը ողողված է տարբեր հումորային ծրագրերով, սքետչերով: Հետևո՞ւմ եք:

-Ժամանակ առ ժամանակ` այո: Բոլորն էլ հավանում եմ:

-Գո՞հ եք որակից, ասելիքից:

-Ես չեմ սիրում դժգոհել: Դա իմ առավելությունն է (ծիծաղում է):

-Այդ դաշտում այսօր մտերիմներ ունե՞ք:

-Իհարկե, գրեթե բոլորի հետ էլ մտերիմ եմ:

-Մե՞ծ է տարբերությունը 90-ականների և այսօրվա երգիծանքի միջև:

-Ոչ մի տարբերություն չկա, ինչ ունեինք, այն էլ ունենք և այսօր:  

- Փաստորեն, տեղում դոփո՞ւմ ենք:

-Ո´չ, ինչո՞ւ: Այնքան էլ երկար ժամանակ չի անցել, որ շատ բան փոխվեր:

-Որևէ հեռուստանախագիծ չե՞ք ուզում մշակել:

-Նախապես չեմ սիրում խոսել ծրագրերից: Տեսնենք, շատ նախագծեր կան:  

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ե́վ երգիչ եմ, և́ դերասան:

-Շոու-բիզնեսն ամենասկանդալային  ոլորտներից է, հաճախ ներկայացուցիչները միմյանց ոտքի տակ են փորում: Առնչվե՞լ եք նման երևույթի:

-Եթե նույնիսկ մեկ-երկուսն իմ նկատմամբ նման բան են արել, թող Աստված ների: Բումերանգ է, եթե ինչ-որ մեկը նմանք քայլի է դիմել, վախենում եմ, որ ինքն իրեն կորցնի:

 -Ինչպե՞ս եք վերաբերվում բամբասողներին: 

-Վատերին խղճում եմ ժպիտով, իսկ լավ մարդկանց համար  աշխատում եմ,  որպեսզի միշտ ժպտան ու առողջ ապրեն:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Կասեմ այսպես: Ունեմ  շշմելու լավ ընտանիք՝  կին, ում պաշտում եմ, երկու դուստրեր, որոնց համար ապրում եմ: Երջանիկ եմ, որ ունեմ հենց այս ընտանիքը: Աստված բոլորիս ընտանիքներին պահապան:

-Իսկ ինչո՞վ են զբաղվում ձեր կինն ու աղջիկները:

-Ընտանիքս դրսում է: Մեծ աղջիկս ամուսնացած է, շուտով թոռնիկ կունենանք: Նրանք դրսում իրենց բիզնեսն ունեն, ես էլ պարբերաբար այցելում եմ իրենց:

-Ձեր կինը չի՞  դժգոհում այդ  հեռավորությունից:

-Ո´չ, չի դժգոհում: Մենք  հաճախ ենք տեսնվում:

-Անդրանիկ, գուցե մեր զրույցը եզրափակենք որևէ անեկդոտով:

-Խնդրեմ, սիրով, թեև չգիտեմ՝ գրավոր խոսքով որքանով կկարողանամ փոխանցել էմոցիաներս: Երեխան ուսուցչին ասում է. «Մենք ընտանիքով մեկնում ենք ԱՄՆ պապիկիս մոտ: Նա կուրացել է: Նրան պետք է խնամել, համ էլ շատ հարուստ է»: Ուսուցիչը հարցնում է. «Ինչո՞ւպապիկիդ չեք բերում այստեղ՝ իր կարողությունն էլ հետը»:

 «Բայց ես ասացի` պապիկս կուրացել է, ոչ թե գժվել»,- ասում է երեխան:

Նելլի Մարգարյան

 

 
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում
Ամենադիտված