Սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 19-ը, իսկ օգոստոսի 17-ինը կմնա աշխատանքային
BlogԿարինա Սանթրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը կառավարության որոշմամբ տեղափոխվել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր:
Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային: Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային»:
Միաժամանակ, վարչապետը կոչ է արել գործատուներին ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր օգոստոսի 17-ին, այցելում են եկեղեցի և գերեզմանոց: