Ստեփանակերտի Թումանյան և Լուսավորչի փողոցների խաչմերուկում ավտովթար է եղել
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է.
Հուլիսի 29-ին` ժամը 10:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան և Գ. Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել«ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը՝ հավելելով, որ մեքենաները վարել են Ա. Առաքելյան փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Արթուր Մայիլյանը և Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Թ-ն: Արդյունքում Ա. Մայիլյանն մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ինչպես տեղեկացրին «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից Արթուր Մայիլյանը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս է գրվել:
Նշենք, որ ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել են ավտովթարների թիվը: Մասնավորապես, առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել էր 6 և մարմնական վնասվածքներ ստացել 49 քաղաքացի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 29-ը պատահարի, 5 զոհի և 29-ը վիրավորի դիմաց: