ՍԹԱՓՎԵՔ, սթափվեք քանի դեռ ուշ չէ
BlogԱլիսա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրատվամիջոցներն այնպիսի բովանդակային սով են առնում, որ առաջին էջում սկսել են գրել այս կամ այն պաշտոնյայի կոշիկի ռազմեռների, չափի ու ձևի մասին:
Լրատվամիջոցներն այնպիսի բովանդակային ճգնաժամի մեջ են, որ իրենց առաջին էջերում կարող են ինչ-որ մարդու «տոպկել» հենց միայն նրա համար, որ իրենց գովազդ չեն տալիս, իրենց հետ «չեն պայմանավորվում», «վերաբերմունք» չեն ցույց տալիս:
Մարդիկ, ամոթ է, վերջ տվեք էդ ապուշություններին: Պետություն ենք «վարի տալու», փոխանակ վերլուծեն Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, երկրի տնտեսությունն ու դրա հեռանկարները, արտագաղթն ու մյուս հրատապ խնդիրները, ամբողջ օրը գրում են, թե ով ում հետ որտեղ է հարբել, գնացել արձակուրդ, ժամանակին վերադարձել, «օդ բացթողել»:
Ընկերներ, ՍԹԱՓՎԵՔ, սթափվեք քանի դեռ ուշ չէ