Գիտնականները պարզել են ամուսնալուծությունների գլխավոր պատճառը. Ահա թե որն է այն
Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են ամուսնալուծությունների գլխավոր պատճառը։

Ըստ գիտնականների, ամուսնալուծությունների մեծամասնությունը տեղի է ունենում ամուսինների միջև լարվածության անհամապատասխանության պատճառով։ Տղամարդիկ չեն նկատում ոչ մի խնդիր, այն ժամանակ, երբ կանայք արագ դառնում են դժգոհ իրենց համատեղ կյանքից։
Մասնագետները, որոնք անցկացրել են վերլուծություն 355 ամուսնական զույգերի մեջ 16 տարիների ընթացքում, ընդգծում են, որ սկզբնական շրջանում տղամարդիկ հակված են չափից շատ իդեալականացնել իր զույգին և ընդհանրապես ամուսնական կյանքը։ Աղջիկները, որպես կանոն, ամուսնանում են արդեն իսկ պատկերացնելով իրենց ամուսնական առօրյան։ Ինչպես նաև նշվում է, որ հատկապես կանայք են հաճախ բաժանման գնում։