Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Հասարակություն

Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով: 

«Բոլորն են հիշում, որ այս այգու տարածքում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումն ու մենք կարողացանք հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգել և հանձնել մեր բնակիչներին: Բարեկարգման ծրագրից հետո շարունակաբար հետևողական աշխատանքներ են տարվել ու տարվում այգու պահպանման և այն նոր ծառերով համալրելու ուղղությամբ: Մասնավորապես, այս ծառատունկի շրջանակում միայն այստեղ շուրջ 800 ծառ կտնկվի: Եվ ընդհանրապես, մենք հետևողականորեն շարունակելու ենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման ուղղությամբ աշխատանքները, որի շրջանակում առաջիկա տարիներին նախատեսում ենք իրականացնել ինչպես նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներ, այնպես էլ շարունակել դեռևս չբարեկարգված հանգստի գոտիների վերականգնման աշխատանքները», - նշել է քաղաքապետը: 
Հարկ է նշել, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հատևողական աշխատանքների շնորհիվ ավելի քան 35 հեկտարով ավելացել են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ այն հասցնելով 862 հեկտարի: Ի դեպ, այս ծավալի շուրջ 215 հեկտարը զբոսայգիներ և պուրակներ են, որոնց գերակշիռ մասը հիմնովին բարեկարգվել կամ նոր է ստեղծվել՝ համալրվելով ինչպես նոր ծառերով ու թփերով, այնպես էլ քաղաքացիների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ գույքով և հարմարություններով:
«Վերջին մի քանի տարիներին մենք ծրագրային հստակ քաղաքականություն ենք իրականացնում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, և համաքաղաքային այս ծառատունկերի կազմակերպումը ևս այդ համատեքստում է: Բացի այդ, ինչպես գիտեք, վերջին տարիներին բոլոր այդ ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն իր հերթին մեծապես նպաստել է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր լինի: Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեցտարի ընդլայնում: Արդյունքներն, իհարկե, գոհացուցիչ են ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ կպչողականության ապահովման առումով, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, և առաջիկա 5 տարիների ընթացքում ևս մայրաքաղաքի կանաչ գոտիների ավելացումը մեզ համար լինելու է օրակարգային խնդիր և ամենօրյա աշխատանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տարեկան ծրագրերով աշխատանքներ են սկսվել նաև մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների բակային ու հարակից տարածքների կանաչապատման և խնամքի ուղղությամբ: Ըստ այդմ, ընթացիկ տարում արդեն իսկ ավելի քան 40 կրթական հաստատություն ապահովվել է ոռոգման ցանցով: 
Առանձնակի կարևորելով համաքաղաքային ծառատունկերին ու շաբաթօրյակներին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր հերթական անգամ իրենց մասնակցությամբ ապացուցում են, որ Երևանը բոլորի մեծ տունն է և, որ յուրաքանչյուրը միշտ պատրաստ է իր լուման ունենալու այդ մեծ տան բարեկարգման և զարգացման գործում:

 

Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան
Ամենադիտված