Մոլդովահայերը ծանր կացության մեջ են հայտնվել
Ուշադրության կենտրոնումԼևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մոլդովահայերը ծանր կացության մեջ են հայտնվել, որովհետև սբ Հարություն եկեղեցուն հարակից հայկական գերեզմանատան տարածքն ինչ-որ մեկի սեփականությունն է հանդիսանում: Ու հիմա էդ ինչ-որ մեկը կարող է գերեզմանատունն էլ քանդել, եկեղեցին էլ...
Ու էս միամիտ մոլդովահայերը գիտե՞ք ում են դիմել, որպեսզի իրենց տեր կանգնի:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս պատահականորեն արքեպիսկոպոս դարձած Ներսիսյանին՝ հայ եկեղեցու ,,փառահեղ,, կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը...
Դիմել են ու սպասում են...
Ու էդպես սպասելով էլ շատ կմնան: Երևի Եզրաս ,,սրբազանը,, կամ քեֆերի մեջ է, կամ էլ...
Այ մոլդովահայեր, մի քանի հազար դոլար փող հավաքեք, տարեք տվեք Եզրասին: Միայն այդ ժամանակ ձեր նամակը կկարդա...
Թե չէ ումից ինչ եք անշահախնդիր ուզում...
Մարդու ձեռքը չդողաց ու ,,և ևս արեց,, Վահրամ Փափազյանի Օլգինոյում գտնվող տունը, թոռնուհուն էլ անկելանոց ճամփեց: Հիմա ուզում եք, որ գերեզմանատու՞ն փրկի...