Ռուսաստանը երեկվա քվեարկությամբ ցույց տվեց, որ նպատակ է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել աշխարհում ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ երաշխավորի
BlogՆաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ստեղծման նպատակն ու խնդիրը աշխարհում անվտանգության ապահովումն է։ Դրա համար այդ կառույցում որպես մշտական անդամ ներգրավվել են ստեղծման պահին աշխարհում ազդեցիկ երկրները և ռոտացիոն կարգով, որպես ոչ մշտական անդամ հետագայում սկեցին ներգրավվել նաև առանձին աշխարհամասերում ազդեցիկ երկրների։
Ռուսաստանը երեկվա քվեարկությամբ ցույց տվեց, որ նպատակ է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աշխարհում անվտանգության ապահովման երաշխավորից վերածել աշխարհում ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ երաշխավորի։
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա երեկվա քվեարկությանը և ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ու աշխարհում ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՆ դուրս շպրտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Մանավանդ, որ պուտլերաՌաշկան վաղուց գլոբալ խաղացող ու ազդեցիկ պետություն չէ՝ աշխարհում մեծությամբ ընդամենը 16-րդը հանդիսացող իր տնտեսությամբ, որը զիջում է անգամ Իսպանիային ու Մեքսիկոյին