ԱՐՏԱԳԱՂԹ
BlogՎարդան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արտագաղթի թեմային շատերն են անրադարձել, փնովել գնացողներին, հեռացողներին, երկիրը լքողներին…
Անվանարկել են ու…
Երբ խորանում ենք էության մեջ, հասկանում ենք, որ գնացողները չեն լքում երկիրը, գնում են՝ հոգում տանելով երկրի հանդեպ ունեցած կարոտը, հեռանում են ավելի շուտ երկիրը կառավարողներից, ցավոք մտածելով, որ անհնար է ինչ որ մի բան վերափոխել…
Գուցե ապավինում են ուրիշների պայքարի հաղթանակներին, Գուցե…
Բայց պետք է գիտակցել, որ երկիրն ու այնտեղ բնակվող ժողովրդին սիրող կառավարիչներին պիտին ապավինել…
Նվիրյալներին…
Անշահախնդիրներին…
Պետք չէ տուրք տալ սին խոսքերին, որ հետո ՛՛քարկոծել՛՛ սեփական բախտը…
Անհրաժեշտ է այնպես անել, որ երկրի հողն ու ջուրը ձգող լինի,
Որ հող ու ջրին բոլորը կառչած մնան,
Որ հող ու ջրին չկարոտեն,
Որ հող ու ջուրը չլքեն, չհեռանան,
Որ հող ու ջուրը պահպանող լինեն,
Որ հող ու ջուրը չթողնեն օտարին,
Որ հող ու ջուրը բոլորի համար հալալ լինի,
Որ հող ու ջուրը…
Գնացողներ, հիշեք, էդ հողն ու ջուրը ձեզ դեռ շատ է սպասում…
Սպասում ու սպասելու է կարոտով՝ ձեր կարոտը իր սրտում…
Գիտենք, գնացողներ դեռ ետ եք դառնալու…
Ետ եք դառնալու ձեր արմատներին, ձեր հող ու ջրին..
Լսում եք, հող ու ջրին, որին փափագով մայր ենք անվանում…
Ամեն քաղցր զգացումին էլ ՄԱՅՐ ենք անվանում՝ Մայրական հող ու ջուր, Մայր Հայրենիք, Մայր Հայաստան….
Մայրերը միշտ էլ հավատով սպասում են գրկաբաց…
Ետ դառնալուն են սպասում…