Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերի միջև հավասարության նշան դնելով չեն նպաստում սահմաններին իրավիճակի կարգավորմանը. Մասիս Մայիլյան

Քաղաքականություն

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն անդրադարձել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին, նշելով, որ նրանց ակտիվության հնարավոր պատճառներից մեկը Իրանի շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքականությունն է:

-Պարո՛ն Մայիլյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված հատկապես այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունը տարածաշրջանում:

-Կարծում եմ՝ հնարավոր է 2 հիմնական պատճառ։ Առաջին, համանախագահները փորձեցին կանխել հակամարտության գոտում լարվածության հնարավոր էսկալացիան Բաքվում ավարտված Եվրոպական խաղերից հետո։ Վերջերս ադրբեջանական կողմը վերսկսել է հրադադարի ռեժիմի խախտումը, այդ թվում՝ կիրառելով խոշոր տրամաչափի հրազեն և ականանետներ։ Խաղերի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված էին դրանք կայունության պայմաններում անցկացնելու հարցում, և այդ պատճառով էլ սահմանափակել էին իրենց սադրիչ գործողությունները։ Այժմ այլևս ոչ ոք չի կասկածում, որ հենց ադրբեջանական կողմն է հանդես եկել և շարունակում հանդես գալ որպես Արցախի և Ադրբեջանի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ստեղծման նախաձեռնող։

Երկրորդ հնարավոր պատճառն Իրանի շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքականությունն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որն ունի ընդհանուր պետական սահման ղարաբաղյան հակամարտության բոլոր 3 կողմերի հետ, և միջազգային մեկուսացումից ելքը թույլ կտա Իրանին մեծ դեր խաղալ տարածաշրջանային տնտեսության և քաղաքականության մեջ։

-Ձեր գնահատմամբ սահմանային միջադեպերին միջազգային հանրությունն ադեկվա՞տ է արձագանքում:

-Վերջին խախտումների հետ կապված չի եղել միջազգային բուռն արձագանք։ Հակամարտության գոտում լարվածության աճի մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2015թ. հուլիսի 23-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Միջնորդները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ձեռնարկել հրադադարի ռեժիմի խիստ պահպանմանն ուղղված բոլոր միջոցները։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չունեն արբիտրաժային գործառույթ, սակայն, այնուամենայնիվ, միջնորդների փորձերը՝ հրադադարի ռեժիմը բացահայտ խախտողի՝ Ադրբեջանի և հայկական կողմերի միջև հավասարության նշան դնելու առումով, չեն նպաստում սահմաններին իրավիճակի կարգավորմանը։

-Այս օրերին հակառակորդը սահմանին նախահարձակ գործողությունները հաճախակիացրել է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նախորդ տարվա օգոստոսյան սցենարը կկրկնվի:

-Դատելով ադրբեջանական կողմի գործողություններից՝ մեր հակառակորդները դեռևս չեն հրաժարվել իրենց՝ արհեստականորեն լարվածությունը սրելու և ռազմական շանտաժի անհեռանկար քաղաքականությունից։ Այդ պատճառով էլ չի կարելի բացառել իրավիճակի հետագա սրումը, սակայն, առանց որևէ կասկածի, Արցախի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ի վիճակի են կանխել ադրբեջանական զինված խմբավորումների հնարավոր ագրեսիվ գործողությունները, և դրա համար մեր զորքերն ունեն բավականաչափ փորձ և ներուժ։

229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ)
Ամենադիտված