Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել է գործարար համաժողով, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ երկուստեք համագործակցության շրջանակում տնտեսական բաղադրիչի առանձնակի կարևորումն իսկապես ուրախալի փաստ է:
«Վերջին տարիներին նկատվում է Երևանի նկատմամբ օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների աճ, ինչն, անշուշտ, ուրախալի է: Քաջատեղյակ եք, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում, և մենք ունենք կյանքի կոչված բազմաթիվ ծրագրեր: Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկներ», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքային տնտեսության առանցքային մի շարք ոլորտների և ուղղությունների, որոնց թվում են ճանապարհատրանսպորտային ցանցը, զբոսաշրջությունը, բնակելի և հասարակական շենքերը, վերելակային տնտեսությունը, արտաքին լուսավորությունը, աղբի վերամշակումը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու քաղաքային միջավայրը:
«Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Ըստ այդմ, համապատասխան հայեցակարգ և ռազմավարություն մշակելու նպատակով իմ որոշմամբ ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրաստ է տնտեսական փոխգործակցության, փորձի փոխանակման և միջազգային առաջատար փորձի կիրառման նպատակով համապատասխան մասնագետներին ընդունելու և համատեղ քննարկումներ կազմակերպելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր Երևանում ներդրումային ծրագիր իրականացնելու ցանկություն կհայտնեն։
Ելույթի վերջում Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար և համաժողովի աշխատանքներին մաղթել հաջող և արդյունավետ ընթացք:
Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել են կլոր սեղան-քննարկումները, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունն ու Երևանի քաղաքապետարանի ներդրումային փաթեթները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին
Ամենադիտված