Ինչու՞ ենք վերակառուցում Երևանի կրկեսը
BlogԱնուշիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապշեցուցիչ է, որ լրատվականներն արդեն տարածում են Անի Զախարյանի` Արթուր Բաղդասրյանի «Հայկական վերածնունդ»-ին միանալու փաստը:
Այնպիսի տպավորություն է, որ Բաղդասարյանի նախաձեռնությունը լրիվ դուրս գվածների ճամբար է, ուր ուրախությամբ ընդունում են լուսանցքից դուրս մնացածներին:
Այնպիսի խանդավառությամբ են բաղդասարյանականները նշում, որ իրենց միանալու ցանկություն են հայտնել Տիգրան Կարապետյանը, Արշակ Սադոյանն ու Գառնիկ Իսագուլյանը, կարծես վերջիններս այս երկրի ամենաթարմ ու հեռանկարային գործիչներն էին:
Չեմ դադարի զարմանալուց ու էլի կրկնելուց՝ բա կրկես ինչի՞ համար եք սարքում... մի՞թե այսքանից հետո Երևանի կրկեսը վերակառուցելու իմաստ կա...