Հոսանքի թանկացման ընդառաջ
BlogԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հոսանքի թանկացմանն ընդառաջ՝ տարադրամի բոլոր տեսակների կուրսերը գցել են, իսկ գներն արդեն իսկ սկսել են բարձրանալ. այն սկսվել է պտուղ-բանջարեղենի ոլորտից:
«Դե որովհետեւ հեռուստատեսությամբ խոստացել էին , որ կարտոֆիլի գները բարձրանալու են, կարծեմ ֆերմերային տնտեսության նախագահն էր ասում»,- կարծիք է հայտնում լոռեցիներից մեկը: Թանկացել է ոչ միայն բանջարեղենը, այլեւ՝ կաթնամթերքի տարբեր տեսակները, սկսած՝ պանրից:
Տնտեսական ոլորտում էլ են թանկացումներ սկսվել, իսկ կառավարողները դեռ ժողովրդին հստակ պատասխան չեն տալիս ոչ ՀԷՑ-ի աուդիտից, ոչ ՝սուբսիդավորումից: