Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով


12 պատճառ՝ առավոտյան արթնանալուն պես 4 բաժակ կիտրոնով ջուր խմելու համար

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ առավոտյան արթնանալուն պես կիտրոնով ջուր խմելը շատ օգտակար է առողջության համար և անգամ օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից, որոնց շարքին են դասվում.

  • գլխացավը,
  • մարմնի տարբեր հատվածների ցավը,
  • սրտանոթային համակարգի հիվանդությունները,
  • արթրիտը,
  •  սրտի զարկերի հաճախականության արագացումը,
  •  էպիլեպսիան,
  •  ավելորդ քաշը,
  •  ասթմատիկ բրոնխիտը,
  •  տուբերկուլյոզը,
  •  մենինգիտը,
  •  երիկամների ու միզապարկի հիվանդությունները,
  •  փսխումը,
  •  գաստրիտը,
  •  փորլուծությունը,
  •  շաքարային դիաբետը,
  •  փորկապությունը,
  •  աչքերի հիվանդությունները,
  •  կանանց սեռական օրգանների հիվանդությունները,
  •  քաղցկեղը,
  •  դաշտանային ցիկլի խանգարումը,
  •  ականջի, կոկորդի ու քթի հիվանդությունները և այլն:

Այս մեթոդով բուժվելու համար հարկավոր է արթնանալուն պես խմել 4 բաժակ (160մլ-անոց բաժակ) ջուր: Ջուրը խմելուց հետո կարելի է մաքրել ատամներն ու բերանի խոռոչը, սակայն չի կարելի որևէ բան ուտել մոտ 45 րոպե: Բացի այդ, հարկ է հիշել, որ ուտելուց հետո չի կարելի որևէ բան խմել կամ ուտել մոտ 2 ժամ:

Եթե ջրի նման քանակությունը խմելը դժվար է, ապա սկզբնական շրջանում կարելի է ավելի քիչ ջուր խմել՝ աստիճանաբար ավելացնելով դրա քանակությունը:

Քնից հետո մարդու արյունը թանձրացած է լինում ջրի պակասի հետևանքով, ուստի առավոտյան հարկավոր է միշտ դատարկ ստամոքսին ջուր խմել: Բանն այն է, որ սնվելու կամ սուրճ խմելու դեպքում արյունն էլ ավելի կթանձրանա, քանի որ օրգանիզմին սնունդը յուրացնելու համար ջուր է հարկավոր:

Էլ ավելի մեծ օգուտ ստանալու և ջուրն ավելի համեղ դարձնելու համար խորհուրդ է տրվում դրան մի փոքր կիտրոն ավելացնել: Այն հարուստ է վիտամին C-ով ու կալիումով, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգը, խթանում է գլխուղեղի ու նյարդային համակարգի աշխատանքը, բարելավում է մաշկի վիճակը և կարգավորում արյան ճնշումը:

Այս ըմպելիքը նաև կարգավորում է օրգանիզմի հիմնային բալանսը, քանի որ կիտրոնաթթուն չի բարձրացնում թթվայնությունը: Այն բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է ազատվել ավելորդ քաշից, խթանում է մարսողական համակարգի աշխատանքը և խոնավեցնում է օրգանիզմը՝ պայքարելով ջրազրկման դեմ:

Բացի այդ, կիտրոնով ջուրն օժտված է միզամուղ հատկությամբ, ինչի շնորհիվ օգնում է մաքրել օրգանիզմն ու պահպանել միզուղիների առողջությունը:

Առողջացման այս մեթոդը չի առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն սկզբնական շրջանում սովորականից ավելի հաճախ է առաջանում միզելու ցանկություն:

Կիտրոնի և կիտրոնով ջրի մյուս առավելությունները

1.      Կիտրոնն էլեկտրոլիտների հարուստ աղբյուր է

Կիտրոնը պարունակում է այնպիսի էլեկտրոլիտներ, ինչպիսին են կալիումը, մագնեզումը, նատրիումը և կալցիումը, ուստի այն կարող է լինել հիանալի բաղադրիչ սպորտային ըմպելիքի համար: Նման ըմպելիք պատրաստելու համար հարկավոր է 40 մլ կիտրոնի հյութը լուծել 1 լիտր ջրում և ավելացնել 3 ճաշի գդալ մեղր:

2.      Կիտրոնն ամրապնդում է իմունային համակարգը

1 հատ կիտրոնում պարունակվում է վիտամին C-ի օրական չափաբաժնի մոտ 50%-ը: Բացի այդ, այն հարուստ է նաև մի շարք այլ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգն ու պաշտպանում հիվանդություններից:

3.      Կիտրոնն ազատում է սրտխառնոցից

Սրտխառնոցը շատ տհաճ խնդիր է, որից կարելի է ազատվել կիտրոնի օգնությամբ: Անհրաժեշտ դեղամիջոցի բացակայության դեպքում սրտխառնոցի ժամանակ կարելի է պարզապես մի կտոր կիտրոն դնել բերանում:

4.      Կիտրոնն ազատում է խումարի ախտանշաններից

Կիտրոնը ոչ միայն ազատում է սրտխառնոցից ու հագեցնում է օրգանիզմն օգտակար նյութերով, այլև օգնում է մաքրել լյարդը տոքսիններից: Պարզապես հարկավոր է կիտրոնի հյութն ավելացնել ջրին և խմել ստացված խառնուրդը:

5.      Կիտրոնն ազատում է փորափքանքից

Նման խնդրի դեպքում խորհուրդ է տրվում խմել մի ըմպելիք, որը պատրաստելու համար անհրաժեշը է վարունգի 4-5 կտորը, ½ կիտրոնը (կտրատած), ¼ նարինջը և անանուխի մի քանի տերևն ավելացնել 1 լիտր սառը ջրին (ցանկալի է սառույցի կտորներով) և մի փոքր թրմել:

6.      Կիտրոնը մաքրում է լյարդը

Լյարդը շատ կարևոր օրգան է, որը հարկավոր է պարբերաբար մաքրել կուտակված տոքսիններից: Այս դեպքում հիանալի օգնական կարող է լինել կիտրոնի կեղևը, քանի որ ցիտրուսային մրգերի կեղևը պարունակում է D-լիմոնեն, որն արդյունավետ կերպով դուրս է բերում շլակներն օրգանիզմից և մաքրում է լյարդը տոքսիններից:

7.      Կիտրոնը պաշտպանում է քաղցկեղից

Կիտրոնում պարունակվող վիտամին C-ն հզոր բնական հակաօքսիդանտ է, որը պայքարում է քաղցկեղի պատճառ դարձող ազատ ռադիկալների դեմ:

8.      Կիտրոնը պայքարում է ավելորդ քաշի դեմ

Կիտրոնը խթանում է նյութափոխանակությունն ու էներգիա է հաղորդում, ինչն օգնում է օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է կիտրոնով ջրին մի փոքր կարմիր չիլի պղպեղ ավելացնել:

9.      Կիտրոնը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը

Ուսումնասիրություններն ու գիտափորձերը ցույց են տվել, որ կիտրոնն ու կիտրոնի հյութով ջուրն իսկապես օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

10.  Կիտրոնը պաշտպանում է միզաքարային հիվանդությունից

Շնորհիվ կիտրոնի բաղադրության մեջ պարունակվող ցիտրատների՝ կիտրոնի հյութով ջուրը կանխում է երիկամներում քարերի առաջացումը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խմել այս ըմպելիքն ամեն օր:

11.  Կիտրոնը մեղմում է ասթմայի ախտանշանները

Կիտրոնն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ նվազեցնում է բորբոքման մակարդակը, բացում է շնչուղիները և օգնում է ավելի լավ շնչել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուտելուց մեկ ժամ առաջ մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ խմելը կօգնի նաև մեղմել ասթմայի ախտանշանները:

Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ քամած կիտրոնի հյութ, քանի որ խանութում վաճառվողները ոչ միայն չեն օգնում, այլև նպաստում են ասթմայի նոպայի առաջացմանը:

12.  Կիտրոնը պայքարում է սթրեսի և անքնության դեմ

Կիտրոնի օգնությամբ կարելի է նաև բարձրացնել տրամադրությունն ու բարելավել քնի որակը, սակայն այս դեպքում կիտրոնը հարկավոր է օգտագործել որպես բուրավետիչ միջոց: Նման արոմաթերապիան շատ օգտակար կլինի առողջության համար, քանի որ կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսի ու տագնապի մակարդակը, հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում է քունը:

Հարկավոր է ջրով լի կաթսան դնել կրակին և ջուրը եռալուն պես ավելացնել նաև 1 կիտրոնից քամված հյութն ու այդ կիտրոնի մնացորդները: Այնուհետև անհրաժեշտ է կաթսան վերցնել կրակից և պարզապես շնչել կիտրոնի բույրով հագեցած օդը:

 

Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված