Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

Հասարակություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը:

Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:
Ամանորի հիմնական միջոցառումների հետ կապված Արամ Սուքիասյանը նշել է, որ դրանք կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: 
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը:
«Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ և նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշակի նոր լուծումներ են սպասում նաև տոնական ձևավորման մեջ:
Հունվարի 6-ը՝ տոնական օրացույցում ևս կառանձնանա: «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով: Նշվել է, որ տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում:
Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:
Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները՝ այդ թվում Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև նախաձեռնությանը միացած ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ:
Տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետում, որի օրինակները կբաժանվեն մայրաքաղաքի բնակչությանը, այս տարի ևս ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 1-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
«Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող տոնական ծրագրերը մշտապես ուղեկցվում են սոցիալական բաղադրիչով: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», - տեղեկացրել է Արամ Սուքիասյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում
Ամենադիտված