Ապրանքային շուկաներում անկում՝ ոսկին և պղինձը կորցնում են արժեքը Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին Կենդանակերպի այս նշանները կսկսեն նոր կյանք. ո՞վ է փնտրում փող և անձնական երջանկություն Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Օրբան Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակի տեսություն Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Հասարակություն
Դեկտեմբերի 19-ի երեկոյան, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ, տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության խորհրդանշական միացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային և հանրապետական մրցույթներում բազմաթիվ գրան-պրիներ և մրցանակներ ստացած սաները, միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու ամենատարբեր մրցումներում և առաջնություններում առաջին մրցանակային հորիզոնականը գրաված պատանի մարզիկները: 32մ բարձրությամբ և շուրջ 8000 լուսադիոդային լամպերով և 400 խաղալիքներով զարդարված տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև՝ շատրվանները: Տոնական լույսերի միացումն ուղեկցվել է պարային տարբեր խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: 

Տոնական ծրագրի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի ևս արվել է հնարավորը, որպեսզի Ամանորի և Սուրբ ծննդյան տոները մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար լինեն հետաքրքիր, տպավորիչ և հիշարժան: Նախատեսվել են շուրջ 30 ամենատարբեր միջոցառումներ, ընդ որում, ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլ նաև բոլոր վարչական շրջաններում և մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 
«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին նկատվում է դեպի Երևան զբոսաշրջիկների թվի աճ, այս տարի նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մայրաքաղաքում գործող սննդի և ժամանցի մի շարք ընկերությունների հետ, որ հունվարի 1-ից աշխատեն, որպեսզի տոն օրերին Երևանում գտնվող զբոսաշրջիկները հնարավորություն ունենան իրենց հանգիստն ավելի հետաքրքիր անցկացնեն: Ի դեպ, հունվարի 2-ից կաշխատեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները, որոնց հունվարի 3-ից կմիանան նաև մայրաքաղաքում գործող մյուս թանգարանները: Կարող եմ վստահեցնել, որ արվել է ամեն ինչ, որպեսզի թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ տոնական օրերին Երևանում գտնվող զբոսաշրջիկների համար մեր քաղաքը լինի հետաքրքիր», - նշել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն ևս դարձել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկը: 
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մասնավոր հատվածը տարեց տարի ավելի ու ավելի մեծ սիրով է ներգրավվում այս ամենին, ինչն, անշուշտ, նպաստում է մայրաքաղաքի տոնական մթնոլորտի ապահովմանը: Կարծում եմ, այս տարի նրանք կրկնակի եռանդով են միացել տոնական ձևավորման աշխատանքներին, քանի որ գալիք տարին հոբելյանական է մեր քաղաքի համար, և նրանցից յուրաքանչյուրն, անշուշտ, նաև մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այս հարցին՝ նպատակ ունենալով ավելի պատշաճ ու շքեղ ներկայացնել մեր 2800-ամյա սիրելի քաղաքը հատկապես մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին: Եվ համոզված եմ, որ այս օրերին թե՛ մեր բնակիչները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան բարձր տրամադրությամբ, լիարժեք վայելելու Ամանորը: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների առթիվ և մաղթում, որ նոր տարին լինի խաղաղության, հաջողության և երջանկության տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է նաև տոնական Երևանում: Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ: Պատասխանատուները Երևանի քաղաքապետին են ներկայացրել նաև Ազատության հրապարակում ձևավորված «Սառցե քաղաքը»:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչութ

«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք) Ալիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՉենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ ՄխիթարյանՄիակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԱպրանքային շուկաներում անկում՝ ոսկին և պղինձը կորցնում են արժեքը Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին Ինչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.Կենդանակերպի այս նշանները կսկսեն նոր կյանք. ո՞վ է փնտրում փող և անձնական երջանկություն Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Օրբան Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև «ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս էԼավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանՁյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակի տեսություն Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի Դանակաhարnւթյnւն՝ Գյումրիում. ի՞նչ է եղել Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Սփյուռքը պետք է լինի Հայաստանի շարունակությունը և մասնակցի որոշումների ընդունմանը․ Ատոմ ՄխիթարյանՁնաբքերը գրեթե կրկնապատկել են կլիմայական նորմանՊահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան Դոնալդ Թրամփը կմեկնի Չինաստան Մենք բացում ենք պատմության նոր էջ՝ վստահ և արժանապատիվ քայլերով. Գագիկ Ծառուկյան«Մի կաթիլ մեղր» պատմության նման վիճաբանություն Գյումրիում, հաջողվել է փրկել վիրավnրին, կասկածյալին որոնում ենConverse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբՍտեղծվել է մոլեկուլ, որը ինքնահավաքվում է արևային մարտկոցների մեջ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000- ական ԱՄՆ դոլար. տեսանյութ Որոշ հասցեներում ջուր չի լինի Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում «ՀայաՔվեն» արդեն նաև Մասիսում էԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 21-ին Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Ավստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Աստղագուշակ փետրվարի 23-ից մարտի 1-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար
Ամենադիտված