Դուդուկահար և դհոլահար Մխիթարյան քույրերը նոր տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)
TVԴուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները ներկայացրել են նոր տեսահոլովակ: «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը տեսահոլովակում կատարում է «Ջուր կուգեր»ստեղծագործությունը: Նշենք, որ քույրերից բացի խմբում հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):