Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթաց. 2017 թվականի ամփոփում

Հասարակություն

2017 թվականին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը մտավ գործնական փուլ։ Գործընթացի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին ավելի վաղ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսել էին իրականացվել իրենց տեսակով աննախադեպ հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի, սպառողականության գնահատման և տնային տնտեսությունների վերաբերյալ։ 
2017թ. սկզբին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվեց մասնագիտական աշխատանքային խումբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ղեկավարությամբ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված բրիտանական WYGI խորհրդատվական ընկերությունը սկսեց աշխատել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագծման ուղղությամբ։
Գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև գործընթացին հանրային լայն մասնակցությունն ապահովելու նպատակով ստեղծվեց «Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակ»-ը (transport.yerevan.am):
2017թ. ընթացքում խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց մեկ տասնյակ հաշվետվություն և զեկույց։ Մասնագիտական խումբը գումարեց 3 նիստ՝ խորհրդատուի ներկայացրած հաշվետվությունների քննարկման նպատակով։ 2017 թ. ավարտին խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի առաջարկը։
Մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքները 2017 թ.
Մասնագիտական աշխատանքային խումբը կազմված է պետական գերատեսչությունների, համայնքային կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ 2017 թ. հունիսից աշխատանքային խմբի անդամ են նաև Երևանի ավագանում ընդգրկված խմբակցությունների ներկայացուցիչները (ամբողջ կազմը՝ հետևյալ հղումով https://transport.yerevan.am/professional-group)։ 
2017 թ. մասնագիտական խումբը գումարեց երեք նիստ։ Ապրիլի 20-ին կայացած առաջին նիստի ընթացքում մասնագիտական խմբի անդամների հետագա դիտարկման և առաջարկների համար ներկայացվեց խորհրդատուի մեկնարկային հաշվետվությունը։ Հունիսի 22-ին կայացած երկրորդ նիստին խմբի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի են առնվել խորհրդատուի կողմից՝ հասարակական տրանսպորտի ցանցի մշակման աշխատանքների ընթացում: Սեպտեմբերի 14-ին կայացած երրորդ նիստի ընթացքում քննարկվեց խորհրդատուի կողմից մշակված հասարակական տրանսպորտի նախնական երթուղային ցանցը։
WYGI միջազգային խորհրդատուի մասին
WYG International Limited (Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ) ընկերությունը Մեծ Բրիտանիայում տեղակայված WYG միջազգային խորհրդատվական ընկերության մասնաճյուղն է։ WYGI-ը Եվրամիության երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրող ընկերությունների առաջին հնգյակում է՝ համաշխարհային մակարդակով։ WYGI-ն ԱՊՀ-ում և Արևելյան Եվրոպայի երկրներում նախագծերի իրականացման հարուստ գիտելիք ու փորձառություն ունի և իրագործել է շուրջ 110 նախագիծ, առավելապես՝ տրանսպորտային ոլորտում (խորհրդատուի մասին ավելի մանրամասն՝ հետևյալ հղումով https://transport.yerevan.am/Consulting-group
2017 թ. ապրիլին խորհրդատու ընկերությունը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի վերաբերյալ իր մեկնարկային հաշվետվությունը, նախնական երթուղային ցանցի առաջարկը ներկայացվեց սեպտեմբերին, իսկ նախագիծը՝ տարեվերջին։
Հիմնական սկզբունքներ, որոնք ընկած են բարեփոխման գործընթացի հիմքում
Դեռևս 2017 թ. ապրիլին կայացած մասնագիտական խմբի առաջին նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարեց, որ փոխլրացման սկզբունքով և միասնական կառավարման համակարգով գործող նոր համակարգի հանդեպ առաջադրվելու են բարձր տեխնիկական պահանջներ թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ 
«Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի ընթացքում նշեց Վահե Նիկոյանը։ 
Երթուղային նոր ցանցի նախագիծը
Ինչպես նախապես խոստացվել էր, 2017թ. ավարտվեցին ցանցի նախագծման աշխատանքները։ 2018 թ. հունվարի 18-ին այն կներկայացվի մասնագիտական աշխատանքային խմբի քննարկմանը՝ վերջնականացնելու նպատակով։ 
Հանրային մասնակցություն
Հիշեցնենք, որ ի սկզբանե գործընթացը մեկնարկեց թափանցիկության և հանրային մասնակցության սկզբունքի հիման վրա։ Այդ սկզբունքով էլ այն շարունակվելու է հետագայում։ 2017թ. ընթացքում մասնագիտական աշխատանքային խմբի բոլոր նիստերն ուղիղ հեռարձակվեցին գործընթացի պաշտոնական հարթակում՝ transport.yerevan.am կայքում։ 
Ամփոփելով, Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրում ուղղակիորեն կամ անուղղակի ներգրավված բոլոր կազմակերպություններին և անհատներին՝ խորհրդատու կազմակերպությանը, մասնագիտական աշխատանքային խմբի բոլոր անդամներին, լրագրողներին և մեր համաքաղաքացիներին՝ գործընթացի նկատմամբ ցուցաբերած բարձր մասնագիտական հատկանիշների, առաջարկների և խորհուրդների, արդյունավետ համագործակցության և պարզապես ուշադրության ու սրտացավության համար։ 
Վստահ ենք, որ 2018 թ., երբ գործընթացը մտնի հաջորդ փուլ, այն է՝ ցանցի հաստատման, ծառայության չափորոշիչների և սկզբունքների սահմանման, կառավարման և գնման հայեցակարգերի մշակման փուլ, մենք նույն արդյունավետությամբ ու համագործակցային մոտեցմամբ այդ փուլը կտանենք մինչև տրամաբանական ավարտ։

 

 
Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված