Ամեն հինգերորդը՝ Պերմյակո՞վ
BlogՏիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գյումրվա ռուսական ռազմաբազայի անձնակազմը կրճատվել է մեկ հազարով՝ հայտնում է մամուլը: Դա տեղի է ունեցել ռուս զինվոր Պերմյակովի կողմից յոթհոգանոց հայ ընտանիքի հունվարյան սպանությունից հետո՝ Ռուսաստանից հատուկ ժամանած հոգեբույժների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում: Ռուս զինծառայողների հոգեկան առողջության ստուգումը թելադրեց նրանցից յուրաքանչյուր հինգերորդի հեռացումը Հայաստանից եւ վերադարձ Ռուսաստան: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ սահմանին տեղակայված ռուսական ՖՍԲ-ի զորքերում ամեն հինգերորդը՝ Պերմյակով է: Եթե սա չէ ՀՀ ազգային անվտանգության հարց, ապա ո՞րն է: ԱԱԾ- աշխատակից ՀՀ նախագահի խոսնակը որեւե բան ունի՞ ասելու այս կապակցությամբ: Թե՞ ԱԱԾ-ը, լինելով ռուսական ՖՍԲ-ի մասնաճյուղ, ՀՀ նախագահին էլ է դիտում իբրեւ ռուսական հեռավոր մարզի պահեստապետ: Եթե այդպես է, ազգաբնակչությունը պարտավոր է ազգային եւ սեփական անվտանգության խնդիրները լուծել ինքնուրույն, մասնավորապաես՝ զինվելով ինքնապաշտպանության համար, նաեւ այսպիսի ՛՛պաշտպաններից՛՛...