Ամենօրյա օգտագործաման առարկաներ, որոնցից պետք է ձերբազատվել հանուն սեփական առողջության
TV1. Ամանեղենի համար նախատեսված պլաստիկե կոնտեյներ
Մեր խոհանոցների շատ հաճախակի հյուրը։ Դրանց մեջ հարմար է պահել սնունդը և տանել աշխատանքի՝ ընդմիջում անելու համար։ Հաճախ այդպիսի կոնտեյներները պատրաստվում են էժանագին պոլիկարբոնատից։ Այն ներթափանցում է մեր օրգանիզմ և վնասում մեր ներքին օրգանները։ Նաև այդպիսի կոնտեյներում պահված սնուդը քիմիայով է բուրում։
2. Օդը թարմացնող միջոցներ
Չնայած որոշ արտադրողներ երդվում են, որ դրանց մեջ քիմիա չկա՝ պետք չէ նրանց հավատալ։ Որպեսզի հոտը երկար պահպանվի, օգտագործվում են բարդ քիմիական միացություններ։ Դրանք հայտնվում են մեր թոքերում, առաջ են բերում ալերգիա և շնչառության դժվարեցում։ Օդը թարմացնող միջոցներից օգտվելու փոխարեն՝ ավելի լավ է ազատվեք տհաճ հոտի աղբյուրից։
3. Հակամանրէային օճառներ
Այս օճառները հանրաճանաչ դարձան միայն գովազդի շնորհիվ։ Այդպիսի օճառը ոչնչով լավը չէ սովորական կենցաղային օճառից։ Գիտնականները հետազոտության ընթացքում եկան այն եզրահանգման, որ հակամանրէային օճառների օգտագործումը կարող է բերել հորմոնների բալանսի խախտման։
4. Հին ատամի խոզանակ
Արդեն 1-2 ամսից օգտագործված ատամի խոզանակը դառնում է պոտենցիալ վտանգավոր։ Մազիկները այլևս չեն կարող որակյալ մաքրել ատամները։ Նաև այդպիսի խոզանակը վեր է ածվում հիվանդածին մանրէների տնկարանի։
Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ: