Happy end. Լուծվեց ևս մեկ սոցիալական խնդիր
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Նաիրիտցիների խնդիրը տևական ժամանակ էր, ինչ դուրս չէր գալիս հասարակական քննարկումների օրակարգերից: Վերջիններս պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը:
Այսօր Նաիրիտ գործարանի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է,որ նաիրիտցիների աշխատավարձերի փոխանցումը այս Կառավարության համար դրական նշանակություն ունեցավ, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծում տալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված խնդրին:
Կարծես թե Նաիրիտի խնդիրը վերջապես մոտենում է իր հանգուցալուծմանը, որը նաև գործարանի աշխատակիցների տևական պայքարի արդյունքն է:
Հայտնի է նաև, որ այսօր կմարվի մնացած 600 աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը:
Հանուն արդարության պետք է արձանագրենք, որ սա կառավարության կողմից լուծում ստացած միակ սոցիալական խնդիրը չէր: Այս ընթացքում լուծվեցին Գլենդել հիլզից տուժած քաղաքացիների, Բյուզանդի, 33-րդ թաղամասի բնակիչների և այլ խնդիրներ: Սրանք հարցեր էին, որոնք կապված էին մի քանի հազար քաղաքացիների հետ:
Դե ինչ, կարծում եմ արդեն կարելի շնորհավորել Նաիրիտի աշխատակիցներին իրենց գրանցած հաջողությունների համար: