Ջիգարխանյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում
TVԱղբյուր՝ Intermedia24.ru
Ռուսական հեռուստաալիքներից մեկը Արմեն Ջիգարխանյանի հետ հարցազրույց է հրապարակել հիվանդանոցից, որտեղ նա ներկայումս բուժվում է։
Դերասանը լավ տրամադրություն է ունեցել և հաճույքով կատակել է։ Նա պատմել է, որ իրեն լավ է զգում և հնարավորինս շուտ ուզում է թատրոն վերադառնալ։
«Հիմա կաթիլային են անելու։ Երկաթ են ներարկելու։ Ուրեմն ես կդառնամ երկաթե Ջիգարխանյան»,– ծիծաղել է դերասանը։
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանին հիվանդանոց էին տեղափոխել Մոսկվայի իր թատրոնից՝ հիպերտոնիկ կրիզի կասկածանքով։ Բժիշկները նաև նեվրալգիա էին կասկածում։ Ենթադրում էին նաև, որ նա վարակվել է ինչ որ վիրուսով։
Կիրակի օրը դերասանին տղափոխել են սրտաբանական բաժանմունք։