Համահայկական խաղերը պատասխան են Ցեղասպանության և ոչ միայն
BlogԼևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգոստոսի 2-ն առմիշտ կմտնի մեր ժողովրդի պատմության մեջ որպես յուրատեսակ բարոյական հաղթանակի, վերհառնումի ու փյունիկվելու խոշորագույն իրադարձություն: Մի քանի հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից եկան Երևան ու մեր վերջին ու հավերժական մայրաքաղաքում ապացուցեցին աշխարհին, որ կանք ու պիտի լինենք, որ ոչ մի հրոսակի, ոչ մի խուժանի ու արկածախնդրի չի հաջողվելու ջնջել մեզ, ոչնչացնել:
Ջնջել նաև մեր պետականությունը, որը երեկ հերթական անգամ ներկայացավ աշխարհին:
Այս խաղերը պատասխան էին Ցեղասպանությանն ու ժխտողականությանը, պատասխան էին այն գերտերություններին, որոնց աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ Թուրքիան իրականացրեց մարդկության պատմության մեծագույն ոճիրներից մեկը:
Այս խաղերը մարտահրավեր են աշխարհին Արցախի հարցում: Ընդունեն թե չընդունեն Արցախի գոյությունը, այն կա՝ իբրև Հայաստան, Սփյուռք, Ջավախք հանգրվաններից մեկը, իբրև մեր լինելիության մի նոր հայրենիք:
Կարևոր չէ, թե մենք երկրի ներսում ինչպես ենք ընդունում ու վերաբերում երկրի նախագահին, կարևորն այն է, որ աշխարհը տեսավ ու լսեց նախագահի խոսքը: ՀԶՈՐ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ;
Ուրեմն, իսկապես մեր երթին վախճան չկա, բայց կա մի մեծ ցանկություն. Հայաստանը մեր բոլորի տունն է, մեր բոլորի հանգրվանն է, ուրեմն որտեղ էլ գտնվենք, աշխարհի որ ծայրում էլ լինենք՝ հիշենք Հայաստանի մասին, ապրենք նրանով, հզորացնենք...
Վախենում են հզորից, զարգացածից, հարգում են նրան: Թույլին տրորում ու անցնում են...
Իսկ դրսում ապրող հայը եթե չզգա հայրենիքի տաք շնչառությունն իր թիկունքին, կվերածվի անտոմս ուղևորի...