Lիքը մանկական խաղեր ունեինք. հիմա դրանք քաղաքական խաղեր են
BlogՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիշու՞մ եք, լիքը մանկական խաղեր ունեինք…Հիմա դրանք չկան: Հիմա էլ քաղաքական խաղեր են. <<Նախախորհրդարանական>>, <<Հիմնադիր խորհրդարանական>>, <<Ոտքի Հայաստան>>, ոստիկանների հետ բռնոցի`Հանրապետության, Ազատության հրապարակներում, մասամբ երևանյան փողոցներում, պուրակներում…
Մի խոսքով խաղեր, նույնիսկ ոչ քաղաքական` ավելի շատ նախադպրոցական, դպրոցական տարրական դասարանների…Խաղեր` բռնոցի, վազոցի, պպզոցի, ոտքի կանգնոցի, քարշ տվոցի…Հա′, պառկոցի` գասպարիավարի…
Զբոսաշրջիկների համար հետաքրքիր տեսարան…Մի խոսքով կլոունադա, գոնե կրկեսը շուտ սարքեին…Երբ Հանրապետության հրապարակում տեսա այդ դարակազմիկ քաղաքական-քաղաքացիական << ակցիաները>>, ոտքի կանգնածների վազվզոցն ու փողոց փակելու <<հաղթական>> գործընթացը, չգիտեի ի՞նչ ասեմ, ի՞նչ մտածեմ, ի՞նչ անուն տամ այդ քամուց քշվածներին…
Հավանաբար տեսնելով, որ իրենց միկրո հանրահավաքներին, տարօրինակ ակցիաներին ընդամենը մի քանի հոգի են գալիս, <<Ոտքի′ Հայաստանի>> անդամները խենթացել ու ընկել են փողոցները, թարսի նման աննախադեպ շոգերն էլ մի կողմից…
Մի խոսքով խելքից պատուհասներ, շոգից խելառվածներ…