Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Փոթորիկ մեկ բաժակ ջրում

Այսօր, համացանցում ռումբի նման պայթեց տեղեկությունը, թե իբր «Մուլտիգրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները և այդ հարցը հասել է դատարան:

Առաջին հայացքից լուրը ծիծաղ առաջացրեց, սակայն հետո պարզ դարձավ, որ իրականում հաջողվել է սեփական սխալն ուրիշի վրա բարդելու միջոցով ստվեր նետել մի ընկերության պատվի ու արժանապատվության վրա, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով պայքարում  է նման արատավոր երևույթների դեմ:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույպես ծանոթ է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի վերաբերյալ մամուլի հրապարակմանը, սակայն կարծում է, որ այն ոչ այլ ինչ է, քան սխալ մեկնաբանության հետևանք:

«Բավականին անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, քանի որ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարությունը մեղմ ասած ցուցաբերել են պրոֆեսիոնալ անբարեխղճություն, քանի որ սննդի օբյեկտների աղբանահության վճարը, որը կազմում է 70 դրամ, նույնացրել են այլ բնույթ ունեցող՝  այս դեպքում սպորտային, առողջարարական համալիրի կողմից գանձման ենթակա  4-5 դրամի հետ: Եվ ամենևին էլ հասկանալի չէ, թե ինչպես են կատարվել հաշվարկները, երբ 10779,45 ք.մ-ից ընդամենը 107 ք.մ-ն է սննդի համար նախատեսված տարածք: Այսինքն, այստեղ կա անհեթեթություն, քանի որ նշված ողջ տարածքի աղբահանության գումարը հաշվարկվել է ամենաբարձր գնով:

Եվ իրենց կողմից կատարված սխալ հաշվարկը շտկելու փոխարեն, փաստորեն դատական գործընթաց են սկսել: «Մուլտի Գրուպ»  կոնցեռնը առաջիկայում  հակընդդեմ հայց  կներկայացնի դատարան, որով կպահանջի ոչ միայն «Կենտրոն» վարչական շրջանի կողմից իրականացված սխալ հաշվարկը վերանայել, այլ կպահանջի նաև ընկերության բարի համբավին հասցրած վնասի փոխհատուցում»,- ասաց Մ. Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ նույն շրջանում, որտեղ նաև ինքն է բնակվում, աղբահանությունը բավականին վատ է իրականացվում: Եվ համայնքային իշխանությունները այդ իրավիճակը շտկելու և հասարակական հնչեղություն ունեցող վայրերի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու փոխարեն, փաստորեն զբաղված են մեղմ ասած իրենց պաշտոնին ոչ համարժեք քայլեր կատարելով:

«Փաստորեն պետք է հասկանալ, թե «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով իրենց պաշտոնին վերաբերող լիազորություններին տիրապետում են, թե՝ ոչ: Պետք է այսօրինակ հարցերը նույնպես քննության առարկա դառնան և մենք, մեր կողմից, նույնպես հետամուտ ենք լինելու, որ այս հարցը նույնպես քննարկվի և իր արժանի լուծումը ստանա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նաև նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը հետամուտ է լինելու պարզելու համար, թե արդյո՞ք ընկերության անվան շուրջ բարձրացված աղմուկի հետևում թաքնված այլ հարցեր չկան: Եվ եթե պարզի, որ նման խնդիր նույնպես կա, ապա իրենք ավելի հուժկու պատասխաններով հանդես կգան:

ԱԺ փոխնախագահը նաև առաջարկեց «Կենտրոն» վարչական շրջանի փողոցներով քայլել և գնահատել, թե կարելի՞ է արդյոք  աղբահանության վիճակն ընդհանրապես բավարար համարել:

«Ես կցանկանայի իմանալ նաև, թե արդյոք համայնքի ղեկավարը տեղյա՞կ է, որ «Կենտրոն» համայնքի աղբահանության այդ անբավարար վիճակը ոչ թե օրերի կամ եզակի դեպքերի է վերաբերում, այլ բավականին տարածված բնույթն ունի և տևական ժամանակ է այդ իրավիճակն է տիրում: Կարծում եմ, որ սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանը բավականին ուշագրավ կարող է լինել բոլորի համար»,- խոսքը եզրափակեց Մ. Մելքումյանը:

 

Արմինե Գրիգորյան

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված