Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Գագիկ Ծառուկյանը Բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց 10 Նիվա մակնիշի ավտոմեքենա

Հասարակություն

Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրեցին Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Մինչ բուն արարողակարգին անցնելը՝ ողջույնի խոսքով հանդես եկավ Ա.Մինասյանը, ով, մեծ կարեւորութուն տալով նախաձեռնությանը, նշեց. «Այս օրն, իրոք, կարող է դառնալ հիշարժան Հայաստանի Հանրապետության բնության պահպանության ոլորտում: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ պարոն Ծառուկյանը եւ բարեգործական հիմնադրամը ոչ միայն իրենց պատրաստակամությունն են հայտնել շրջակա միջավայրի բազմաթիվ ծրագրերում մասնակցելու առումով, այլեւ գործուն քալեր են կատարում:

Պետք է նշեմ, որ սա աննախադեպ քայլ է, ու այն կարող է ձեւավորել յուրատեսակ մշակույթ, որին կարող են հետեւել մի շարք զարգացած երկրներ: ՀՀ-ն, այլ երկրների հետ համեմատության մեջ լինելով փոքր երկիր, կենսաբազմազանության հարաբերակցության առումով չափազանց մեծ կշիռ ունի:

Միայն այն, որ 13.500-ից ավել բույսեր ու 17.500-ից ավելի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ կան մեր այս փոքր երկրում, խոսում է այն մասին, որ բնությունն ու բնական միջավայրը պահպանելու խիստ կարեւոր խնդիր ունենք, եւ չափազանց կարեւոր է, որ այս գործում մեծ դերակատարություն է առաջ բերում մեծարգո պարոն Ծառուկյանը»,- ասաց Ա.Մինասյանը՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանի սրտացավությունը ու մինչ օրս կատարած աշխատանքները, ներդրումները վստահություն են ներշնչում ասելու, որ սա կարող է դառնալ լավ օրինակ.

«Մյուս հայրենակիցները եւս, ովքեր ունեն հնարավորություն կամ ցանկություն, կարող են հետեւել Գագիկ Ծառուկյանի օրինակին»:

Արծվիկ Մինասյանի խոսքից հետո ցուցադրվեց «Բեզոար բնապահպանական հիմնադրամի» աշխատանքների մասին հետաքրքիր ֆիլմ, որտեղ խոսվում էր մուֆլոնների, քարայծերի, գորշ արջերի պահպանման, դրանց թվի ավելացման ու շրջակա միջավայրի պահպանման մասին:

Բարերար Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում շեշտեց, որ յուրահատուկ սեր ունի ինչպես բնության, այնպես էլ կենդանական աշխարհի նկատմամբ. «Ես, տեսնելով ու գնահատելով Արծվիկ Մինասյանի աշխատանքը, եկել եմ եզրահանգման, որ պետք է աջակից լինենք բնության ու կենդանիների պահպանմանը: Մենք մեր երկիրը, բնությունն ու կենդանական աշխարհը պետք է ներկայացնենք աշխարհին ու հպարտանանք դրանով: Մենք պետք է միասնական լինենք ու միավորենք մեր նպատակները հանուն մեր երկրի, հանուն Հայաստանի Հանրապետության:

Մենք պետք է ջանքերի ներդրմամբ պահենք ու պահպանենք այն, ինչ ունենք, քանի որ մեր բնությունը մեր հարստությունն է, մեր պատմությունը, որով մենք այսօր հպարտանում ենք», - ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը պատրաստ է իրականություն դարձնել բնության ու կենդանի աշխարհի պահպանությանն ուղղված ցանկացած ծրագիր:

Նշենք, որ հուշագրով նախատեսվող համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը՝ ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։

Որպես հետագա քայլ՝ հուշագրի կողմերի ուժերով կմշակվեն և կիրագործվեն բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը կցուցաբերի աջակցություն։ Այդ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հզորացնել Բնապահպանության նախարարության և բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական կարողությունները։ Աշխատանքներ կտարվեն նաև ստեղծվող կամ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մեխանիզմների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Որպես համագործակցության առաջին քայլ՝ հիմնադրամը Բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց 10 Նիվա մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների
Ամենադիտված