Այդ ո՞ր քամին թեքեց ֆլյուգերը
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատողները ստացել են իրենց աշխատավարձերը: Այն, որ նաիրիտցիները վերջապես ստացան իրենց հասանելիք գումարը, չի կարող չուրախացնել անգամ գործընթացին կողքից հետևող քաղաքացում: Հաճելի էր տեսնել, որ մարդիկ պայքարեցին մինչև վերջ, և հասան իրենց հաղթանակին:
Բայց կցանկանայի մի դիտարկում անել:
Երեկ «Նաիրիտ»-ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունայնը հայտարարել էր, որ բազմաթիվ նաիրիտցիներ, որոնք ստացել կամ ստանալու են աշխատավարձերը, սրտատրոփ սպասում, որպեսզի հեռանան երկրից ու մեկնեն արտագնա աշխատանքի: Ըստ խոսնակի, ցանկացած երկրի համար պատիվ կլինի հյուրընկալել նման մասնագետների:
Այսօր, երբ արդեն գումարը ամբողջովին հասել էր նաիրիտցիներին, արտագաղթի մասին բարձրաձայնող խոսնակն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ սեպտեմբերից սպասվում են նոր երթեր, նստացույցեր և բողոքի տարբեր ակցիաներ: Պայքարի նոր «ֆրոնտ» բացելու նպատակը լինելու է Նաիրիտի վերագործարկումը:
Այդ ո՞ր քամին թեքեց երեկվա ֆլյուգերը: Եթե Նաիրիտցիների արտագաղթը խրախուսվում է, ապա ինչպե՞ս են պատրաստվում վերագործակել Նաիրիտը: Բացի դա, մի հարց ևս... Եթե նաիրիտցիները հույս ունեն, որ իրենց պայքարը պսակվելու է հաջողությամբ և գործարանը վերագործարկվելու է ինչու են հակված արտագաղթին:
Բերված այն փաստարկը, թե այստեղ իրենց նման մասնագետներին չեն գնահատում և նրանք մնալու են անգործ կարծում եմ տեղին չէ, քանի որ այսկերպ նաիրիտցիները պայքարն ի սկզբանե պսակում են տապալված: