Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ) Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները շահույթ կստանան մարտի 30-ից ապրիլի 5-ը Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար


Յուրաքանչյուր կին իդեալական է և այս ատղագուշակը ցույց կտա՝ ինչով

Life

Խոյերը

1. Լիդեր են։ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց ղեկավարում են՝ լինի անձնական թե մասնագիտական բնագավառում։ Նրանք ավելի հաճախ հրամաններ են արձակում, քան կատարում դրանք։ Խոյերը գիտեն, թե ինչ են ուզում, և մեծ արագությամբ ու ռիսկով գնում են դեպի սեփական նպատակները։ Հավատում են իրենց կարողություններին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ են լիդերին բնորոշ բոլոր կարողությունները։

2. Ազնիվ են։ Խոյերն արտահայտություններ չեն ընտրում։ Դուք միշտ կիմանաք, թե ինչի եք արժանի, քանի որ Խոյերը երբեք չեք թաքցնի սեփական կարծիքը։ Կարող են կոպիտ և անուշադիր լինել մյուսների զգացմունքների նկատմամբ    ։

3. Հրաշալի սիրեկաններ են։ Պաշտում են ազատությունը, այդ պատճառով էլ նրա հետ հարաբերություններում երբեք ճնշում չեք զգա։ Խոյերը նույնը սպասում են ձեզանից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում զուգընկերներին, ովքեր չափազանց շատ ունեն իրենց կարիքը։ Խոյերը կրքոտ բնավորություն ունեն, այդ պատճառով կսիրեն և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով կպաշտպանեն ձեզ։ Երբ նրանք բացվում են ձեր առաջ, մինչև վերջ հավատարիմ են մնում։

4. Որպես կանոն՝ շատ հետաքրքրասեր են։ Խոյերի հետ երբեք ձանձրալի խոսակցություններ չեք ունենա։ Նրանց հետաքրքրում է ամեն ինչ՝ գրականությունը, ապագան, աշխարհը, նույնիսկ դուք։ Նրանք անդադար գիտելիքներ են որոնում, ինչը նրանց դարձնում է ինտելեկտուալ մարդ և հետաքրքիր զրուցակից։ Միշտ ավելիի կարիք ունեն՝ գիտելիքներ, ազատություն, հաջողություն։ Միշտ ցանկանում են իմանալ՝ ինչու, երբ և ինչպես։

5. Անհամբեր են։ Խոյերը տանել չեն կարողանում այն ամենը, ինչ դանդաղեցնում է նրանց ընթացքը, դանդաղաշարժ և շատախոս մարդկանց։ Եթե նրանք վայրկենական արդյունք չեն ստանում, կորցնում են հետաքրքրությունը տվյալ գործի նկատմամբ և անցնում նոր խնդրի լուծման։ Արագությունն ու մշտական զարգացումը չափազանց կարևոր են նրանց համար։

6. Նախաձեռնող են, ինքնաբուխ։ Ձանձրույթի զգացումը ծանոթ չէ Խոյերին։ Նրանք միշտ ադրենալին են որոնում, տանել չեն կարողանում ծրագրեր կազմելը, ամեն ինչ անում են տեղում։

7. Սիրում են մրցակցություն։ Խոյերը պաշտում են բանավեճեր և մրցակցություն։  

8. Կրակոտ բնավորություն ունեն։ Խոյերը բնավորությամբ ուժեղ են։ Երբ սիրահարվում են, բավական արտահայտիչ են սեփական զգացմունքներում։ Մի փորձեք նույնիսկ մոտենալ գրգռված Խոյին. նրանք սուր լեզու ունեն և կարող են կոպտել ու վիրավորել ձեզ։

9. Ինքնավստահ են, փորձում են ուշադրության կենտրոնում լինել։ Խոյերը բարձր ինքնագնահատական ունեն, սպասում են, որ մյուսները ևս կնկատեն իրենց տաղանդն ու կգնահատեն իրենց։ Հաճախ են հիասթափություն ապրում, երբ մարդիկ իրենց ուշադրություն չեն դարձնում։

10. Ամեն ինչ կամ ոչինչ։ Հավասարակշռությունը Խոյերի կանոններին չի համապատասխանում։ Երկրորդը լինելն անթույլատրելի է նրանց համար։ Նրանք մեծ ճնշում են գործադրում սեփական անձի վրա՝ ամեն ինչում հաջողելու համար։ Հաճախ են դատարկություն զգում, երբ անհաջողություն են ունենում։ Նրանք կա՛մ չափազանց շատ են սիրում ձեզ, կա՛մ առհասարակ չեն սիրում։ Միջին գոյություն չունի։

 

    

Ցուլերը

1. Կամակոր են։ Եթե ասեք, որ ինչ-որ բան հնարավոր չէ, Ցուլերը կանեն հնարավոր և անհնար ամեն բան՝ հակառակն ապացուցելու համար։ Նույնիսկ, եթե փոթորիկ է, երկրաշարժ կամ ջրհեղեղ, և բոլոր չվերթերը չեղարկված են, նրանք, միևնույն է, պատրաստ են ձեզ հետ հանգստանալու մեկնել Բահամյան կղզիներ։

2. Գիտեն՝ ինչն է լավ ձեզ համար։ Ցուլերի բնավորության ուժեղ կողմերը երբեմն կարող են նաև նրանց թուլությունը լինել. դրանցից մեկը կամակորությունն է։ Նրանք հաճախ կարծում են, որ իրենց ընտրած ճանապարհը լավագույնն է, և բոլորը պետք է հետևեն իրենց օրինակին։ Եթե համաձայն չեք նրանց հետ, նրանք երկար բանավեճեր կսկսեն դրա վերաբերյալ և, միևնույն է` կանեն այնպես, ինչպես ուզում են։

3. Ձեր կողքին կլինեն մինչև վերջ։ Ցուլերը հավատարիմ են, գնահատում են հարաբերությունները, որոնք հիմնված են սիրո և փոխադարձ հարգանքի վրա։ Ցուլի սերն ու նվիրվածությունը մոռացության են մատնում նրանց կամակորությունները։

4. Պաշտում են համեղ ուտելիքը։ Ցուլերի համար համեղ ուտելիքն այն բաներից է, որոնց համար արժե ապրել։

5. Ինքնավստահ են։ Ցուլերը հպարտ չեն, բայց գիտեն իրենց արժեքը։ Նրանք չեն մտահոգվում, թե ինչ են մարդիկ մտածում իրենց մասին, այլ վստահ են իրենց կատարելության մեջ։

6. «Ապրում ենք միայն մեկ անգամ». ահա Ցուլերի կարգախոսը։ Երբեմն Ցուլերն այնքան են տարվում ապագան ծրագրելով, որ մոռանում են հիմա և այստեղ ապրելու անհրաժեշտության մասին։ Ցուլերը կիրառում են «ապրում ենք միայն մեկ անգամ» կարգախոսը, երբ որոշում են՝ արդյո՞ք հարկավոր է աշխատել կարևոր ծրագրի վրա, թե՞ գնալ Հունաստան հանգստանալու։

7. Պատրաստ են ներել և մոռանալ։ Այո՛, Ցուլերը կրկին ու կրկին կներեն ձեզ։ Նրանք չեն սիրում վերջնականապես այրել կամուրջները, չեն սիրում նեղանալ։ Բայց ամեն անգամ, երբ Ցուլը ներում է ձեզ, դուք հեռանում եք նրանից։ Եվ մի օր նրան այլևս չեք տեսնի ձեր կողքին։

8. Գիտեն՝ ինչն է կարևոր։ Ցուլերը սովորում են իրենց ողջ գիտակցական կյանքում և սիրում են օգտագործել ցանկացած հնարավորություն՝ սեփական միտքը զարգացնելու համար։ Սիրում են ցույց տալ իրենց ինտելեկտը նրանց, ում հետ հարաբերություններ են սկսում։

9. Հումորի հրաշալի զգացում ունեն։ Ժպիտն ամեն ինչ ավելի լավն է դարձնում։ Ցուլը կծիծաղի ձեզ հետ և ձեզ վրա։ Բայց ամենակարևորն այն է, որ Ցուլը կարողանում է ծիծաղել ինքն իր վրա։

10. Կընդունեն ձեր բնավորության ցանկացած գիծ։ Ցուլի կողքին միշտ կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Նրանք կարողանում են լսել և միշտ աջակցում են։     

Երկվորյակները 

 

Շփվելու հրաշալի կարողություններ ունեն։ Երկվորյակներն աշխարհի լավագույն զրուցակիցներն են։ Պատրաստ են քննարկել ցանկացած բան ցանկացած պահի։ Սիրում են սովորել և կիսվել այն ամենով, ինչ իմացել են։ Երբեմն իրենց երազանքներով կարող են փոխել ձեր կյանքը։ Նոր հարաբերություններ սկսելիս նախապես հստակեցնում են իրենց համար բոլոր վիճելի պահերը։ Հրաշալի ընկերներ են, կարող են լավ խորհրդատու լինել։

Արագաշարժ են։ Արագ են մտածում և գործում։ Դա վերաբերում է կյանքի բոլոր հանգամանքներին՝ աշխատանքին, անձնական հարաբերություններին, և այլն։ Տանել չեն կարողանում համբերությունն ու անգործությունը։ Նրանց անհանգստություն է պատճառում ձանձրույթը։ Եթե զգում են, որ ժամանակն է առաջ շարժվել, դա կսկսեն հենց այսօր։

Ստեղծագործող են, կարողանում են գրեթե ամեն ինչ։ Երկվորյակները տաղանդավոր են, նրանք արտիստիկ են, զարգացած մշակույթ ունեն։ Այս դեպքում միակ թերությունն այն է, որ միանգամից մի քանի գործ են սկսում, ինչը ոչ միշտ է լավ արդյունքների հանգեցնում։ Որպես կանոն՝ Երկվորյակներին ուժը չի բավականացնում՝ սկսած գործն ավարտին հասցնելու համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ, եթե Երկվորյակները լրջորեն որոշում են ինչ-որ բան անել, ապա կարող են հրաշալի արդյունքի հասնել։

Երկվորյակների ներսում մի քանի անձ է ապրում։ Շատերը կարծում են, թե անձի երկվությունը Երկվորյակների այցեքարտն է։ Իրականում Երկվորյակների ներսում բազմաթիվ անձինք են ապրում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ հարմարվում են ցանկացած միջավայրի և միշտ հետևում են ինտուիցիային։ Տարբեր մարդկանց հետ իրենց տարբեր կերպ են պահում։

Դժվար է հետևել նրանց։ Երկվորյակներն անկախության ու ազատության կարիք ունեն։ Չեն սիրում իրենց կախված զգալ որևէ բանից։ Երբ հերթը հասնում է հարաբերություններին, նրանք ցանկանում են լավագույնի հետ լինել։ Նախաձեռնությունը վերցնում են իրենց ձեռքը, սակայն հետագայում կարող են անհետ կորչել։ Լավագույն տարբերակն այն է, երբ Երկվորյակի կողքին հայտնվում է այնպիսի մեկը, ով ևս գնահատում է իր ազատությունը, արկածների կարիք է զգում։

«Գիժ» են։ Երբ Երկվորյակները սիրահարվում են, ամեն ինչ փոխվում է… չնայած նրանց սիրելը բավական բարդ է։ Երկվորյակները չափազանց խանդոտ են և ոչ ռացիոնալ վարքագիծ են դրսևորում, երբ կասկածում են։ Ավելի լավ է չզայրացնել Երկվորյակներին։ Նրանք կարող են համատեղ լուսանկարով շրջանակը կոտրել, բայց մի քանի ժամ անց փոխվել և սկսել հավաքել ապակու փշրանքները։ Այո, Երկվորյակները երբեմն գժվում են, բայց դա միայն նշանակում է, որ նրանք իսկապես մտահոգվում են հարաբերությունների համար։

Մակերեսային են։ Սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Հաճախ չեն խորանում, թերագնահատում են մարդկանց և իրավիճակի լրջությունը։

Վճռական և հետևողական չեն։ Երկվորյակների տրամադրությունն օրվա ընթացքում փոխվում է 20 անգամ, իսկ նրանց վճռական չլինելն ու ամեն ինչում կասկածելը մարդկանց կարող են հիստերիայի հասցնել։

Առատաձեռն են։ Նույնիսկ. եթե Երկվորյակների կյանքում լավագույն շրջանը չէ, նրանք ունեցած վերջին բանով կկիսվեն այն մարդու հետ, ով իրենց կողքին է։ Երկվորյակներին բնորոշ չէ համեստությունը, ոչ էլ գումարը ռացիոնալ ծախսելու կարողությունը։ Ուրիշների վրա Երկվորյակները կարող են ավելի շատ ծախսել։

Ներում են, բայց երբեք չեն մոռանում։ Երկվորյակները հեշտությամբ են ներում, բայց երբեք չեն մոռանում կատարվածը։ Դա Երկվորյակների բնույթն է։ Նույնիսկ, երբ նրանք ցանկանում են, չեն կարողանում մոռանալ։    

Խեցգետին 

Կին Խեցգետինները շատ զգացմունքային են, ինչի հետևանքով հաճախ են ցանկանում միայնակ մնալ սեփական մտքերի հետ՝ հանգստանալու համար այն ամենից, ինչ նրանց շրջապատում է։

Խեցգետինը պետք է լուրջ ջանքեր գործադրի՝ ազատվելու համար արտաքին «թաղանթից», որը պաշտպանում է նրա զգացմունքները։ Շատ Խեցգետիններ սիրելիների հետ որոշակի տարածություն են պահպանում՝ իրենց չենթարկելով սիրո մեջ խորասուզվելու ռիսկին։ Սա ընդամենը մի պատճառ ունի. Խեցգետինները չգիտեն կիսատ սիրել։ Չնայած նրանք սիրում են ինքնաբերականություն, գրեթե երբեք չեն ընտրի մի գիշերվա սեռական հարաբերություն, քանի որ չեն ցանկանում մերժված և ըստ արժանվույն չգնահատված զգալ։

Եթե Խեցգետնի սրտում եք, նշանակում է՝ նաև նրա մտքում եք։ Նա կտա ամենը, ինչ ունի, դրա փոխարեն շատ քիչ բան պահանջելով։ Նրա գլխավոր ցանկությունը գնահատված ու պաշտպանված լինելն է։ Խեցգետնի հետ սիրային հարաբերություններ կառուցելու ճանապարհին հարկավոր է իմանալ, որ շատերն են ցավ պատճառել նրան։ Դա ձեր մեղքը չէ, բայց ժամանակ առ ժամանակ կարող է ազդել Խեցգետնի վրա։ Նա չի սպասում, որ ուղղեք անցյալը, նրա համար պարզապես կարևոր է իմանալ, որ կարող է ձեզ վստահել իր կոտրված սիրտը՝ ձեզ տալու համար այն ամենը, ինչ ունի։

Հավատացած եղեք, որ Խեցգետինը չի համաձայնի ավելի քիչ ստանալ, քան արժանի է. նա բավական շատ հոգեկան ցավ է ապրել՝ դառնալու համար այն, ինչ կա։ Խեցգետինը կայունություն է փնտրում՝ չնայած ապրում է արկածների համար։ Խեցգետինը ցանկանում է հետազոտել աշխարհը նրա հետ, ում վստահում է։ Նա փնտրում է սեր, ում հետ կարելի է աճել։

Հավատացած եղեք, որ Խեցգետնի սերը մաքուր է և նվիրված։

Առյուծները

Լիդեր են։ Լավատես են և անվախ։ Խիզախությամբ դիմավորում են բոլոր խնդիրներն ու պատրաստ են ամեն ինչի։ Լիդերներ են, ովքեր ձգտում են ամեն ինչ սեփական հսկողության տակ վերցնել՝ լինի երեկոյի ծրագրում, մարդկանց որոշակի բան անել համոզել, և այլն։

Սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Որոշումներ են կայացնում, միշտ ցանկանում են, որ դրանք արժանանան մյուսների հավանությանը։ Միշտ գովասանքի են սպասում։ կարողանում են միավորել մարդկանց։ Եվ չնայած սիրում են մարդկանց շրջապատում լինել՝ նախընտրում են միայնակ աշխատել։ Սիրում են ուշադրություն գրավել վառ զգեստապահարանով, դիմահարդարմամբ, սանրվածքով։

Զգացմունքային են։ Առյուծ կանայք զգացմունքային են, նրանց զգացմունքները վիրավորելը բավական հեշտ է։ Ավելորդ ինքնավստահությունը կարող է քողարկել նրանց անպաշտպանությունը։ Զգացմունքային են մարդկանց և նրանց զգացմունքների նկատմամբ։

Պարզ են, անմիջական։ Կամակորության հետ միասին, Առյուծները կարող են հեշտությամբ փոխել սեփական կարծիքը։ Չեն նեղանում։ Գիտեն՝ ինչ են ուզում կյանքից և ինչպես է հարկավոր հասնել դրան։ Որևէ մեկը չի կարող խանգարել նրանց ձգտմանը՝ հասնել սեփական նպատակին։

Ռոմանտիկ են։ Առյուծները սիրում են միայնակ, նախաձեռնող լինել, բայց հաճախ սպասում են համապատասխան զուգընկերոջ՝ նրա հետ կյանքի մնացած հատվածն անցկացնելու համար։ Նրանց հարաբերությունները խորը զգացմունքային են։ Նրանք վիճում են, սկանդալներ սարքում, հաշտվում, բայց անկեղծորեն սիրում են զուգընկերոջը։

Հրաշալի ընկերներ են։ Առյուծները բարի են, հավատարիմ ընկերներ, առատաձեռն, պաշտպանում են մտերիմներին։

Կարողանում են լեզու գտնել մարդկանց հետ։ Առյուծները լավ կարողանում են լեզու գտնել մարդկանց հետ։ Նրանց ժամանակ է հարկավոր՝ իրենց հասկանալու և հավասարակշռություն գտնելու համար։ Եթե նրանք անեն դա, մարդիկ կկարողանան գնահատել Առյուծների առանձնահատկությունը։   

Շարունակությունը՝ այստեղ

Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները շահույթ կստանան մարտի 30-ից ապրիլի 5-ը Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԾաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին «Ձկան խանութի» խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավորՌԴ քաղաքացիություն ստանալու համար միգրանտներն ի՞նչ քննություն պետք է հանձնենՄարտի 30-ին գազ չի լինելուԵրկուշաբթի այս հասցեները կհոսանքազրկվենՀայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն Բարսելոնային Ռաֆինյայի վնասվածքի համարՆախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ․ ՔՊ-ի թեկնածուների ընտրությունըԱռատ ձյուն, ցածր տեսանելիության և սաստիկ քամի․ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համարԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Դաղստանում հեղեղներ են․ տեղումների ծավալը գերազանցել է տարիների հակառեկորդներըԱյսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա Տոնոյան Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումՓաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)«Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանԱշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԵվրոպայում գողացել են շուրջ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներԱրագածում ձյունը հատել է 3 մետրըԱհազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալՏղայիս uպանել են, 3 տարի ա` չեք կարում բռնեք էդ լակոտին․ քաղաքացին՝ Փաշինյանին25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարՓոքրիկ կանգառ ԿեչառիսումԱրևի վրա պլազմայի հզոր արտանետում է սկսվել44-օրյա պատերազմում ի՜նչ փառահեղ հերոսներ ունենք, իշխանությունը չի ցանկանում պրոպագանդի. Շարմազանով Եղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված