Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Թուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters


Ալեքսանդրը՝ Մերիին «ուզելով է» համբուրում, իսկ ուրիշներին՝ զզվելով. սպիրտով ատամները մաքրում է

TV

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ընտանիքի հետ կրկին Հայաստանում է, այս անգամ՝ ավելի երկար ժամանակով։ BlogNews-ը լուսանկարել է դերասանի ընտանիքին։ Կրտսեր Ալեքսանդրն այնքան էլ չէր սիրում նկարվել, ծնողներն էլ նշեցին, որ դժվարությամբ են կարողանում լուսանկարել նրան։ Անծանոթների հետ շփվել էլ փոքրիկը չի սիրում:)

BlogNews-ն անկեղծ զրույց ունեցել նրա և կնոջ հետ։ Ներկայացնում ենք զույգի բանավեճերն ու արձագանքը հասարակության քննադատություններին։

-Ալեքսանդր, կրկին Հայաստանում եք, ի՞նչն այս անգամ ձեզ բերեց հայրենիք։

Ալեքսանդր - Վերադարձի հիմնական նպատակը տուն վերադառնալն էր։ Ես ցանկանում եմ շարունակել նկարահանվել։  2 տարի չեմ նկարահանվել, սակայն ես ինձ շատ եմ զգում այս բնագավառում և կարոտել եմ աշխատանքային պրոցեսը։ Արդեն իսկ ունեմ առաջարկներ, որոնք դեռ հստակեցման փուլում են։

-Լիլիթ, նախորդ անգամ մեկնեցիք, երբ Մոսկվայի ֆիթնես կենտրոններից մեկից աշխատանքային առաջարկ ունեիր։ Աշխատանքդ թողել ես ու ամուսնուդ հետ վերադարձել։ Էստեղ ինչո՞վ ես զբաղվելու։

Լիլիթ – Այո, ֆիթնեսը կիսատ թողեցի, սակայն այստեղ մեծ ծրագրեր ունենք։ Ուզում ենք սրճարանային բիզնես սկսել։ Չեմ ուզում շտապել ու բացահայտումներ անել, քանի որ մի քիչ սնահավատ եմ, վախենում եմ աչքից, սակայն կասեմ, որ արդեն գործի ենք  անցել։

-Դու Ռուսաստանում ես մեծացել, սովոր ես էնտեղի առօրյային, բարդ չէ՞ ադապտանալ հայաստանյան իրականությանը։ Հե՞շտ ես վերադառնում Հայաստան։

-Ինձ համար դժվար է, քանի որ ես շատ եմ հիասթափվում մարդկանցից։ Օրինակ՝ աշխատանքի մեջ ես երբեք նախապես չեմ վերցրել գումարը, մարդիկ քեզ հետ շատ ջերմ են, ասում են՝ լավագույն դիետոլոգն ես, սակայն կուրսից հետո կորչում են ու գումարը չեն տալիս։ Մարդիկ մտածում են՝ եթե դրսից ես եկել, ուրեմն փող կլպելու միջոց ես։ Ով տեսնում է՝ Մոսկվայից ես եկել, ասում է՝ փող կտա՞ս։ Նույնիսկ ընկերության մեջ հաճախ դու որպես դրամապանակ ես ընկալվում։

-Սաշ, դու է՞լ ես բախվում այս խնդրին։

Ալեքսանդր - Այո, կա նման բան, բայց ես վստահ եմ, որ դա երկրի սոցիալական վիճակից է գալիս։ Անկախ ամեն ինչից սա ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է, ես ինձ ամենալավն այստեղ եմ զգում։ Լիլիթի համար նույնպես  այդպես է. իմ ընտանիքի համար լավ է այնտեղ, որտեղ ինձ համար է լավ, այլ տարբերակ չի կարող լինել։

-Լիլիթ, նկատեցի, որ համաձայն չես։

Լիլիթ – Սաշն իմ փոխարեն ասաց, որ սա աշխարհի ամենալավ տեղն է ինձ  համար։) Ես շատ եմ սիրում Երևանը, իմ ժողովրդին, սակայն ես ռեալիստ եմ, ինչքան էլ հայ լինեմ, չեմ կարող ասել՝ մեր ազգն ամենալավն է, չէ՛, մեր ազգը խաբեբա է, և  ամեն տեղ շահ է փնտրում։ Շատ քիչ մարդ է մնացել, որոնց մասին կարող ես ասել՝ մարդ է։ Ես դա չեմ կապում ճգնաժամի հետ։ Սաշն այստեղ է մեծացել ու հիմա նոր է տեսնում, որ մարդիկ գալիս են, փող են ուզում, իսկ ես մանկուց, երբ եկել եմ այստեղ, միայն դա եմ տեսել. ինձ հետ ընկերություն են արել, որովհետև Մոսկվայից եմ, ապահոված ընտանիքից։ Մտածում են, եթե օտար երկրից ես, քեզնից պետք է փող պոկել։

-Ի դեպ, ժամանակին շատերը կարծում էին, որ Սաշն էլ է քեզ հետ ամուսնացել փողի համար։ Քեզ դա չէ՞ր վիրավորում։

Լիլիթ – Ոչ, որովհետև ես անխելք մարդ չեմ, իմ տարիքի համեմատ աշխարհ տեսած եմ, և ամեն ինչ հասկանում եմ։ Սաշն ինքնաբավ մարդ է, առավել ևս՝ այդ ժամանակ իր պիկն էր կարիերայում, մեքենաներ, տուն ուներ, ես էլ ամենասովորական ընտանիքից եմ, մուլտիմիլիոների ընտանիքից չեմ, ինչպես շատերը կարծում են, ի՞նչն էր նրան ստիպում ամուսնանալ ինձ հետ։ Առանց սիրո ամուսնանում էր, որ գնար Մոսկվա՞, նույնիսկ անիմաստ էր նման բան մտածել։

Ալեքսանդր – Մեր երկիրն ու ազգն ամենալավն են, սակայն դա գալիս է ցածր խավի մարդկանցից։ Խոսող մարդը չեղած բանից էլ կարող է թեմա ստեղծել։ Լիլիթն իր գրքի հրատարակումից հետո սկսեց շփվել մարդկանց հետ ու սկսեցին գնահատել իր մարդ տեսակը, արժանիքները։ Ինչո՞ւ ժամանակին չէին խոսում, որ կարող է Լիլիթը լավ մարդ է, այդ մարդիկ իրար սիրում են, դրա համար են միասին։ Ի դեպ, այդպես խոսողների մեծ մասն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես միշտ ապահոված եմ եղել։ Ի պատասխան այդ ամենի՝ ես միշտ ասում եմ՝ մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին։

-Որոշ ժամանակ առաջ ձեր հասցեին շատ լուրջ քննադատություններ եղան նաև այլ թեմայով. ակումբում արված անձնական տեսանյութը հրապարակելուց հետո Ձեզ մեղադրեցին, որ չափից ավելի ազատ՝ սանձարձակ եք։ Դրանից հետո վերանայեցի՞ք հրապարակումները Ձեր էջերում։

Ալեքսանդր - Իհարկե ոչ, ոչ ոքի էլ ուշադրություն չենք դարձնում։ Մենք երբեք մեզ սանձարձակ չենք պահել։ Մեր ընտանիքում միակ «պոշլի» պահողը ես եմ, Լիլիթը, որքան էլ հետաքրքիր աշխարհայացքի տեր լինի, երբեք չի կարող իրեն սանձարձակ պահել, որովհետև կին է։  Ես իմ բնավորությամբ այդպիսին եմ. կարող եմ ինձ ազատ պահել, եթե ես ինչ-որ տեղ եմ գնում հանգստանալու կամ ազատ ժամանակ անցկացնելու, ես ոչ ոքի պարտական չեմ, ինձ պահում եմ այնպես, ինչպես ուզում եմ։ Ինձ, իմ կնոջը, այդ պահին դա դուր է եկել, արել ենք, ինչո՞ւ պետք է մտածեմ՝ անել թե ոչ։

Ամեն դեպքում, ես կոռեկտ եմ, որովհետև սա ընտանիք է։ Բնականաբար, մարդը ռեստորանում իրեն այլ կերպ է պահում, ակումբում՝ այլ, փողոցում՝ այլ։

Լիլիթ –Ես կարծում եմ՝ այդտեղ չկար որևէ բան, որից կարելի էր կառչել։ Մարդիկ գրում են՝ վայ ինչ լկտի են, ինչ փչացած են, և այլն, իհարկե, կներեք ինձ, սակայն  այն ամենը, ինչ ես այստեղ տեսնում եմ՝ օրինակ՝ աղջիկները զուգարաններում պպզած թաքուն ծխում են և այլն, ավելի վատ է։ Ձեր համարձակությունը չի հերիքում բացահայտ մի բան անեք, Դուք միայն կարող եք նստել ու գրել, դուք ձեզ նայեք։

Ես, առհասարակ, ալկոհոլ չեմ օգտագործում։ Ամուսինս հաճախ ինձ ասում է՝ խմիր, լիցքաթափվիր։ Երբ նոր էինք ամուսնացել, ինձ համար խորթ էր, որ երեկոյան ֆիլմ նայելուց նա ասում էր՝ արի վիսկի խմենք կամ ընկերներին հրավիրենք «կալյան»  ծխենք։ Ես ընդհանրապես չէի հասկանում նրա ժամանակակից լինելը։

-Ամեն դեպքում, Ձեզ հաճախ վերագրում են վուլգարություն։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է վուլգարության սահմանը։

Լիլիթ – Ինձ համար վուլգարություն է, օրինակ, սրճարանում համբուրվելը, երբ դա ուղղակի մի պաչիկ չէ։

Ալեքսանդր - Երբ նայում ես ու մտածում, որ այդ արարքը չի կարելի անել, դա արդեն վուլգարություն է։ Այգում, հասարակական վայրով քայլելիս թեկուզ փոքրիկ համբույրը գեղեցիկ չէ, այդտեղ կան մեծահասակներ, երեխաներ, սակայն ինչ-որ ակումբում համբույրը նորմալ է։ Մարդը պետք է կարողանա հասկանալ, թե որտեղ է։ Չես կարող քեզ միանման պահել բոլոր վայրերում։ Մենք վուլգարության խնդիր չունենք, մենք սիրում ենք կյանքը, գեղեցիկ հագնվել, մեզ գեղեցիկ պահել։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող մեզ մեղադրել ոչ կոռեկտ արաքի մեջ։

-Ձեր հասցեին գրվող քննադատություններին հետևո՞ւմ եք։

Լիլիթ – Ես եմ կարդում։ Ինձ ամենից շատ զայրացնում է, որ սկսում են երեխայիս մասին վատ բան գրել։

Ալեքսանդր - Ես չեմ ուզում վիրավորել, սակայն սա այն նույն հասարակությունն է, որն ասում էր, թե երեխաս խնդիր ունի, դրա համար 1 տարի չէինք հրապարակում դեմքը, մինչդեռ ես ու Լիլիթն ուղղակի չէինք ուզում հրապարակել նրա նկարը մինչև կնքվելը։ Այդ հասարակության կարծիքը ես շատ հանգիստ կարող եմ հաշվի չառնել։

-Սաշ, Լիլիթը մեզ հետ նա չափազանց անկեղծ բացահայտումներ էր արել ձեր ընտանեկան կյանքի, քո դավաճանության մասին։ Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ կարդացիր։

Ալեքսանդր - Արձագանքս նեյտրալ էր, սակայն ուզում եմ ասել, որ դավաճանություն չի եղել։ Դավաճանությունը կարող է բազմիմաստ լինել, դա դավաճանություն չէր։ Առհասարակ, ես դեմ եմ այդքան անկեղծ լինելուն։

- Հասարակությունը շատ լավ ընդունեց Լիլիթի անկեղծությունը։ Թերևս միակ դեպքն էր, երբ ձեր հասցեին որևէ քննադատություն չեղավ։

-Լիլիթի անկեղծությունը բոլորի կողմից միշտ շատ դրական է ընդունվում, սակայն ես չեմ սիրում այդքան անկեղծանալ և հարկ չեմ համարում հանրության հետ անկեղծանալ այդպիսի հարցերի շուրջ։

-Կոնֆլիկտներ լինում են բոլոր ընտանիքներում։ Հաճա՞խ եք վիճում։

Լիլիթ – Մեր կոնֆլիկտերը նրանից են, որ ես չեմ սիրց։ Սաշնում և չեմ կարողանում ստել։ Ես կարող է ասեմ այն, ինչ մտածում եմ՝ առանց ձևականության և ակամայից նեղացնեմ մարդկան ինձ հետ համաձայն չէ։

Ալեքսանդր – Հա, ես կարծում եմ, որ պետք է ավելի փակ լինել: Տարիներ առաջ պաշտոնյաններից մեկի հետ էի աշխատում, ժողովի էինք, ասաց, որ այս կյանքում միայն նա կշահի, ով կարող է լինել դիկտատոր և դիվանագետ։ Դա եղել է 2005 թվականին, ես այդ օրվանից սկսեցի ուշադրություն դարձնել իմ դիվանագիտական, դիկտատորական հատկանիշներին։

- Այդ ամենի արդյունքում ձևական չե՞ս դառնում։

(Լիլիթը գլխով համաձայնության նշան է տալիս)

Ալեքսանդր - Չէ։ Դիվանագետ լինելը մասնագիտություն չէ, դա հմտություն է, որին մարդը տիրապետում է։ Դա չի նշանակում, որ մարդը խաղում է։

Լիլիթ – Ես չեմ կարող ասել՝ ես եմ ճիշտ կամ Սաշը։ Շատ դեպքերում իմ անկեղծությունն օգտագործել են։ Ես շատ եմ տուժել իմ անկեղծությունից ու հետո Սաշին ասել՝ դու ճիշտ էիր, սակայն եթե բոլորը մտածեն, որ պետք չէ անկեղծ լինել, մարդկությունը կկործանվի։

Ալեքսանդր - Անկեղծությունը լավ բան է, սակայն եթե մեկը պիտի գնահատի քեզ, տասը՝ ոչ, քեզ խաբեն ու վիրավորեն, էլ ինչո՞ւ անկեղծ լինես։

Լիլիթ – Բայց եթե դու պիտք է ամեն տեղ խաղաս, ստացվում է՝ դու անընդհատ խաղի մեջ ես, որովհետև միայն տանը կարող ես դիմակդ հանել։

Ալեքսանդր – Տանը դու քո հարազատների հետ ես, իսկ ինչո՞ւ խանութի վաճառողի կամ տաքսու վարորդի կամ ինչ-որ իրավաբանի հետ պիտի լինես անկեղծ։

Լիլիթ – Իսկ ինչո՞վ է տաքսու վարորդը կամ վաճատողը տարբերվում  ինձանից։ Միգուցե նա շատ լավ մարդ է, եթե ես բաց լինեմ, ինքն էլ բացվի։ Եթե մեզնից յուրաքանաչյուրը այդպես մտածի,  միգուցե այդ չարությունը մարդկանց վեջ վերանա։

Ալեքսանդր - Եթե աշխարհում չարը չլինի, բարին երբեք չի գնահատվի։ Դա միանշանակ։

-Ձեր բոլոր դժվարություններից հետո որքանո՞վ է Ձեզ համար հեշտ դարձել միմյանց հետ ապրելը։

Լիլիթ – Ես կարծում եմ՝ չկա այնպիսի ժամանակ, որ ասես հեշտացել է կամ դժվարացել։ Խնդիրներ միշտ լինելու են, ուղղակի դրանք պետք է լուծել։ Ես արդեն գիտեմ, որ ես իմ կարծիքին եմ մնալու, ինքը՝ իր։ Ուղղակի պետք է ինչ-որ պահի լռեմ։ Պետք է զիջումների գնալ։ Ես չեմ կարող ստել ու ասել՝ երբեք չենք վիճում, չէ, մենք շատ հաճախ ենք վիճում, բայց դա տևում է 5 րոպե, որովհետև ո՛չ ես, ո՛չ Սաշը հիշաչարություն չունենք։

Ալեքսանդր - Դե այդ վիճաբանությունները կենցաղային բնույթի են, չկա այնպիսի բան, որ հետք թողնի։

-Լիլիթ, նկատեցի, որ բանավեճի ժամանակ Սաշը շատ խիստ տոնով կարող է նայել քեզ, և դու լռես։ Առհասարակ, խի՞ստ է, վերջին խոսքն անպայման իրե՞նը պետք է լինի։

-Այսքան տարի իր հետ ապրելով հասկացա, որ ես մնում եմ իմ կարծիքին, նա՝ իր։ Ես այլ կերպ եմ նայում շատ հարցերի։ Իր համար կարևոր է, որ վերջինն ինքը խոսի, թող խոսի, իր համար կարևոր է ինձ նայել, թող նայի։ Ես դրան սովորել եմ ու չեմ  նեղանում։  Խիստ չէ, ուղղակի հոգեբանորեն ինձ համար բարդ է իր հետ։ Թեև ես եղբայր ունեմ, սակայն տանը միշտ լիդեր եմ եղել։ Հիմա ես ուզում եմ ես լինեմ լիդեր, սակայն չեմ կարող, որովհետև ինքն էլ է լիդեր։

Նույնիսկ նկատում եմ, որ երբ ինձ մոտենում են իմ հաճախորդները, կամ իր դերասան ընկերներն են  ինձ գտնում դիետաների համար, չի ուզում, որ ես առաջ գնամ։ Ինձ կարող է ասել՝ բավական է, սրանից ավելի պետք չէ զարգացնել այս ամենը, սակայն ես տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան ուզում եմ, պետք է հասնեմ։

-Սաշ, իսկ քեզ համար որքանո՞վ է բարդ Լիլիթի հետ. 2 լիդեր մի հարկի տակ, բարդ չէ՞։

Ալեքսանդր - Ինձ համար ընդհանրապես դժվար չէ։ Լիլիթն իմ կինն է, և ես իրեն ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը լիդեր է։ Երևի թե, ես չէի կարող այլ ընտրություն կատարել, ինձ համար դժվար կլիներ հանգիստ բնավորությամբ, անկյունում լուռ  նստած մարդու հետ։ Ես ցանկացած բնագավառում սիրում եմ առաջինը լինել և կրակոտ, տաքարյուն բնավորություն ունեմ։ Իմ կողքին պիտի լիներ Լիլիթի պես աղջիկ՝ ևս տաքարյուն, կրքոտ, ակտիվ բնավորությամբ։ 

-Ձեր որդին բնավորությամբ ո՞ւմ է ավելի նման, ի՞նչ հետաքրքրություններ ունի։

Լիլիթ – Սաշին։

Ալեքսանդր - Չէ, երկուսիս էլ հավասարաչափ նման է, որովհետև մենք իր ծնողներն ենք։ Ես վստահ եմ, որ նա վերցրել է մեր երկուսի բոլոր լավ կողմերը, առավելությունները։

Լիլիթ – Հավանաբար, բոլոր երեխաները սիրում են մեքենաներ, սակայն շատ փոքր տարիքից նկատելի էր նրա առանձնահատուկ սերը մեքենաների հանդեպ։ Նա ունի թանկ մեքենաների հավաքածուներ, առանձին շարում է դրանք, հասկանում է, որ դրանք թանկ մենքենաներ են, չի կարող կոտրել։ Մենք դուրս ենք գալիս, նա տասնյակ մեքենաներից տարբերում է  մեր մեքենան և մոտենում դրան։

-Ինչպես հասկացա, իրեն չեք մերժում։ Իսկ հագուստի, խաղալիքների արժեքը կարևորո՞ւմ եք։

Լիլիթ – Անկեղծ կասեմ, մենք այդպես չենք հագնվում, մեզ վրա այդքան գումար չենք ծախսում, որքան երեխայի։ Երբ ինձ ասում են՝ երկրորդ երեխայի չե՞ք սպասում, ասում եմ, որ ուզում եմ իմ երեխային տալ այն, ինչ ուզում է։ Ինքն իր մատն ինչի վրա դնում է, «չկա» բառ չենք ասում։ Կարծում եմ, որ միայն քանակի վրա չպիտի աշխատես։ Ես կուզեի 2 տղա, մի աղջիկ ունենալ, սակայն եթե պիտի երեխաները մեծանան 2 սենյականոց տան մեջ, ամեն մեկը մի հեաքրքրություն ունենա, ուզի առանձնանալ, հնարավորություն չլինի, երեխաներն ինչ-որ խմբակի ուզեն գնալ, չկարողանանք տանել, չեմ կարող բացատրել՝ ինչ կզգամ։ Ավելի լավ է 1 երեխա ունենաս, բայց որ կարողանաս նրան և՛ լավ  դաստիարակություն տալ, և՛ ամեն ինչով ապահովել, որպեսզի հետո երեխադ քեզ չմեղադրի, որ ընկերները գնում են ֆուտբոլ խաղալու, իսկ ինքը բոթաս չունի։

Միևնույն ժամանակ, ես խիստ եմ իր հետ, Սաշը՝ ոչ։ Եթե ինքը Սաշի հետ է, կամակոր, լկստված երեխա է, եթե ինձ հետ է, գիտի, որ կարող եմ նաև զայրանալ, պատժել, որովհետև չեմ սիրում երես առած, անդաստիարակ երեխաների։

Ինչ վերաբերում է էժան կամ թանկ խաղալիքին՝ ինձ համար դա կապ չունի։ Կարևորը նա ունենա այն, ինչ ուզում է։ Հագուստն էլ պիտի որակյալ լավ լինի։

Ալեքսանդր - Թանկի հարցը չէ։ Եթե մարդը չունի թանկի հնարավորություն, չի նշանակում, որ երեխային պակաս է սիրում, սակայն եթե դու հնարավորություն ունես, պիտի անես։ Ես էլ, Լիլիթն էլ տեսակով այդպիսին ենք, սիրում ենք ունենալ լավը, ձգտում ենք ավելիին, կատարելության։ Բնականաբար, երեխայի վրա դնում ես քո բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներոը, որովհետև նա քո հետնորդն է։

Լիլիթ – Հաճախ, ես նույնիսկ չեմ նայում գնին։ Ես գնում եմ ինչ-որ բան ոչ թե որովհետև բրենդ է կամ թանկ, այլ որովհետև ինձ դուր է գալիս։ Ես 10.000 դրամանոց կոշիկ էլ եմ գնել, նույնիսկ չեմ տեսել՝ ինչ արժե, դուրս եկել է, վերցրել եմ։

Մենք Երևանում փնտրում էինք զարգացման ամենալավ կենտրոնը։ Ի վերջո, ընտրեցինք այն, ինչը հավանեցինք, գինն առհասարակ կարևոր չէր, ուղղակի տեսանք, որ այնտեղ երեխայի համար լավ կլինի։

Ալեքսանդր – Բայց ասեմ, որ որոշ ժամանակ անց կմտածենք երկրորդ երեխայի մասին։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Նկարահանումներն իրականացվել են «Նավապետ քիդ»-ում

 

 

Պուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Ճապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Ամեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին
Ամենադիտված