Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Կամերայինը ճանապարհ է հարթում երիտասարդ կատարողների համար

Հասարակություն

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ նպաստելով երիտասարդ կատարողների ինքնաարտահայտմանը:

«Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կամերիայինում ամիսը մեկ անգամ համերգներ կկազմակերպվեն, ինչի ընթացքում հանդես կգան երիտասարդ երաժիշտները:

 

«Ծրագրի նպատակը հետևյալն է. հնարավորինս խթանել երտասարդ կատարողներին, նրանց համար ճանապարհ հարթել ու հնարավորություն տալ ներկայանալ արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած երաժիշտների ու ստեղծագործական խմբերի հետ»,- ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը՝ ներկայացնելով այն երեք երաժիշտներին, որոնք պետք է ելույթ ունեն «Ճանապարհ երիտասրադներին» ծրագրի անդրանիկ համերգի ժամանակ:

Նրանցից Արուսյակ Դավթյանը, ով Երևանի պետական կոնսերվատորիայի որակավորման բարձրագույն կուրսերի ուսանող է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս նախագիծը մեծ դեր է խաղում երիտասարդ երաժիշտների կարիերայի առաջընթացի հարցում: Իսկ ջութակահար Անի Բալյանը, ով Կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանող է, նպաստում է մասնագիտական գիտելիքների լիարժեք զարգացմանը:

«Մեծ պատիվ է այս փառատոնի բացմանը նվագել: Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել, որ մեզ դահլիճ է տրամադրվել ու հնարավորություն ընձեռնվել ներկայանալու, հանդես գալու: Մեզ մնում է միայն լավ պարապել ու լավ ներկայացնել մեր ունակությունները»,- ասաց համերգի մյուս մասնակից, ԵՊԿ 3-րդ կուրսի ուսանող, ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանը, որի համար «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի առաջին մասնակիցը լինելն անակնկալ է եղել, բայց, միևնույն ժամանակ, պատրավորեցնող ու պատվաբեր:

Լրագրողների հարցին, թե վերոնշյալ ծրագրին մոտավոր քանի՞ երիտասարդ կմասնակցի, ու ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվեն նրանք, Հովեյանը պատասխանեց, որ եթե ամեն մի համերգի մասնակցեն երեք երաժիշտ, ապա տասը համերգի դեպքում 30 մասնակից կունենան՝ չհաշված այդ մասնակիցներին նվագակցող դաշնակահարներին ու հրավիրյալ երաժիշտներին:

Անդրադառնալով ծրագրի մասնակիցների ընտրությանը՝ կենտրոնի տնօրենն ասաց, որ ինքն անձամբ դասավանդում է Կոնսերվատորիայում ու գիտի այնտեղ ուսանող երիտասարդներին, բացի այդ՝ խորհրդակացում է Կոնսերվատորիայի ռեկտորի, տարբեր ֆակուլտետների դեկանների, Չայկովսկու դպրոցի, Բաբաջանյանի ու Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջների տնօրենների հետ:

«Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար, ու եթե ծրագրին մասնակցել ցանկացող այլ երիտասարդներ կլինեն, ապա մենք կհայտարարենք ներքին մրցույթ ու նրանց նույնպես հարթակ կտրամադրենք»,- ընդգծեց Վաչե Հովեյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Աննա Ճուղուրյանն էլ ավելացրեց, որ երիտասարդները հնարավորություն կունենան Կամերայինի տարբեր երաժշտախմբերի հետ հանդես գալու: Բացի այդ՝ «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակներում, փոխտնօրենի փոխանցմամբ, բաց դասեր են կազմակերպվելու, վարպետության դասեր են լինելու՝ համաշխարհային հայտնի կատարողների մասնակցությամբ:

Սևակ Վարդումյան

HAYMEDIA.am

Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան
Ամենադիտված