Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


Երկու երես. կենդանակերպի նշանների ներկայացուցիչների բնավորության կողմերը

Երջանկությունն առանց տխրության չի լինում, կյանքը` առանց մահի, հաջողությունը` առանց անհաջողության ու անկումների: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Նույնը վերաբերում է նաև մարդկանց. կենդանակերպի նշանների ներկայացուցիչներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր: Cluber.com.ua-ն ներկայացրել է մարդկանց բնավորության մութ և վառ կողմերը:

Խոյ: Խոյերն առանձնանում են ապրելու անհագ ցանկությամբ: Նրանք լի են էներգիայով, ամբիցիոզ են, նպատակասլաց ու կրքոտ: Խոյերը կարծես լույսով են լցնում վայրը, ուր գտնվում են: Նրանք ինքնավստահ են, խիզախ, վճռական, պատրաստ պաշտպանել իրենց,  չեն վախենում դժվարություններից:

Մյուս կողմից՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ են նյարդայնանում, հաճախ տրամադրության անկումներ ունենում և ագրեսիվանում: Եթե որևէ բան չի ընթանում Խոյերի պլանների համաձայն, նրանք զայրանում են: Բնավորության մութ կողմերը վերահսկելու դեպքում խոյերը կարող են ի նպաստ իրենց՝ օգտագործել ներքին կրակը:

Ցուլ: Ցուլերը շատ են աշխատում կայունության հասնելու համար` սկսած աշխատանքից՝ մինչև անձնական հարաբերություններ: Նրանք նվիրված են զուգընկերոջը, սիրում են լավագույնը և դրան հասնելու համար պատրաստ են օր ու գիշեր աշխատել: Ցուլերը հավատարիմ են, հուսալի, պարզ:

Միևնույն ժամանակ՝ Ցուլերը հաճախ կամակոր, դաժան և անզիջում են լինում: Նրանք սեփականատեր են:

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հրաշալի օրինակ են, թե որքան երկակի կարող է լինել մարդու բնավորությունը: Միևնույն մարմնում ապրում են իրար հակադիր երկու մարդիկ: Մի կողմից՝ Երկվորյակներն ընկերասեր են, սիրում են շփվել, երբեք չեն տրտնջում: Նրանք որևէ բանի թույլ չեն տալիս հուսահատության մատնել իրեն, շատ ընկերներ ունեն, սիրում են արկածներ:

Մյուս կողմից՝ Երկվորյակները հաճախ են կորցնում հանգստությունը և հակված են իմպուլսիվ որոշումների կայացման: Նրանք ցույց են տալիս բնավորության մութ կողմերը, երբ սթրես կամ դեպրեսիա են ապրում: Երկվորյակները հաճախ են անհանգստության զգացում ունենում միմյանցից այդքան տարբեր անձանց ներքին կոնֆլիկտի պատճառով:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բազմաթիվ դրական հատկություններ ունեն` չնայած հաճախ են մոռանում այդ մասին՝ ցածր ինքնագնահատականի պատճառով: Նրանք հոգատար են, հավատարիմ, նվիրված, խորը: Խեցգետինները կարողանում են լսել և չեն մերժի օգնել նույնիսկ նրանց, ում  կարճ ժամանակ են ճանաչում:  Խեցգետինների համար դժվար է անկեղծանալ մարդկանց առաջ, բայց եթե խնդիրներ ունենաք, նրանք կթողնեն բոլոր գործերը` ձեզ լսելու և օգնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև ստեղծագործ են, բարի, զգացմունքային, ինչը շատերն են ի շահ իրենց օգտագործում:

Մյուս կողմից՝ Խեցգետինները պայքար են մղում ներքին «սատանաների» դեմ, ինչի մասին քչերը գիտեն: Նրանք ամեն բան սրտին մոտ են ընդունում, այդ պատճառով էլ հակված են դեպրեսիայի, անհանգստության, հոգեբանական այլ խնդիրների: Խեցգետինները հաճախ են զգացում ունենում, թե իրենց ոչ ոք չի հասկանում, ինչը հանգեցնում է ինքնամեկուսացման և ինքնախարազանման: Մարդիկ հաճախ համարում են, որ Խեցգետինը կլանված է ինքն իրենով, ինչը մասնակիորեն համապատասխանում է իրականությանը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են մտածմունքների մեջ ընկնում, չափազանց պահանջկոտ են իրենց հանդեպ, բայց մեծամիտ չեն:

Առյուծ: Առյուծները լիդեր են, սիրում են ամեն ինչում առաջինը լինել: Նրանք նաև ամբիցիոզ են, ուրախ, ինքնավստահ:

Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են կենտրոնանում միայն իրենց վրա, սնափառ են, չափազանց դրամատիկ: Չնայած նրանք ընկերասեր են` կարող են նաև մակերեսային ու թեթևամիտ լինել:

Կույս: Կույսերն ուշադրություն են դարձնում նույնիսկ ամենափոքր դետալներին և կարող են ժամերով մտածել` ճիշտ որոշում գտնելու համար: Նրանք կազմակերպված են, տրամաբանական մտածողություն ունեն, երկաթյա համբերություն: Կարող են լուծել ցանկացած խնդիր, կարողանում են լսել:

Սակայն Կյույսերն ամեն ինչ չափազանց լուրջ են ընդունում, ինչը հաճախ բարդացնում է նրանց կյանքը: Կույսերը միշտ պետք է ծրագիր ունենան, որպեսզի կայունություն զգան: Ավելին, նրանք կարող են դաժան, սառը և անտարբեր թվալ, քանի որ հաճախ են ինքնամփոփ դառնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են քննադատել՝ ինչպես իրենց, այնպես էլ՝ մյուսներին:

Կշեռք: Կշեռքները խաղաղասեր են, մարդկանց նկատմամբ հարգալից և բարի վերաբերմունք են դրսևորում: Սիրում են օգնել մարդկանց, աշխատում են ցանկացած գնով կյանքում հավասարակշռություն պահպանել:

Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների պահվածքը հաճախ պրակտիկ չէ, քանի որ նրանք խաղաղասեր են և միշտ փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Սա, իհարկե, դրական հատկություն է, սակայն կյանքում իրավիճակներ են լինում, երբ հարկավոր է դիմակայել մարդկանց և պաշտպանել ինքդ քեզ: Կշեռքները երբեմն վճռական չեն լինում, դառնում են ինքնամփոփ, ինչի հետևանքով նրանց ճանաչելը կարող է անհնար թվալ:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սրամիտ են, նրանց բնորոշ է սարկազմը: Կարիճները նաև շատ զգացմունքային են, հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները, որպեսզի մարդիկ չկարողանան օգտվել դրանից: Կրքոտ են, կազմակերպված, անկախ և հավատարիմ:

Մյուս կողմից՝ Կարիճները կարող են հիշաչար, վրեժխնդիր լինել, սիրում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Տանել չեն կարողանում, երբ դավաճանում են իրենց, և զայրանալու, բղավելու փոխարեն՝ հանգիստ վրեժի ծրագիր են մշակում: Զգույշ եղեք, մի կտրեք Կարիճների ճանապարհը, քանի որ դա կարող է ձեր դեմ շրջվել:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց են ձգում մարդկանց: Լավատես են, սիրում են արկածներ:

Սակայն Աղեղնավորների համար դժվար է կենտրոնանալ մի բանի վրա, նրանք մի գործից անցնում են մյուսին` առանց հստակ ծրագրի: Առանձնանում են բռնկուն բնավորությամբ, հեշտ են նյարդայանում: Աղեղնավորներն արագ ձանձրանում են, երբ հստակ նպատակ չունեն: Նրանք կարող են դժվարանալ վերահսկել իրենց, հատկապես, երբ անհանգստացած են: Այդ պատճառով էլ հնարավոր չէ կանխատեսել` ինչ սպասել Աղեղնավորներից:

Այծեղջյուր: Կենդանակերպի նշանների շարքում ամենաաշխատասերն են: Նրանց շարժիչ ուժը հարստությունն ու հաջողությունն են, և Այծեղջյուրները ցանկանում են կյանքում լավագույնի հասնել: Նրանք նպատակասլաց են, իմաստուն, պրակտիկ, կազմակերպված, լավ լիդեր են, քանի որ կարողանում են տեսնել ընդհանուր պատկերը և միշտ իրականացնում են խոստումները: Աշխատանքը մեծ տեղ ունի Այծեղջյուրների կյանքում:

Միևնույն ժամանակ՝ Այծեղջյուրները շատ կամակոր են, սնափառ, անզիջում: Նրանց համար դժվար է լսել մարդկանց: Բարդ բնավորություն ունեն, ինչը հաճախ նյարդայնացնում է:

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ճանապարհորդել, ծանոթանալ այլ մշակույթների և նոր մարդկանց հետ: Նրանք կարող են ժամերով խոսել, քանի որ հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն, սիրում են միշտ որևէ նոր բան փորձել: Ջրհոսներն առանձնանում են սրամտությամբ, լավ լիդեր են դառնում:

Միևնույն ժամանակ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են փակ, փոփոխական և ոչ զգացմունքային թվալ: Նրանք պրակտիկ են, բայց եթե չկարողանան ղեկավարել զգացմունքները, կարող են հարաբերություններում խնդիրներ ունենալ:

Ձկներ: Ձկները զգացմունքային են, դյուրազգաց, հոգատար, ստեղծագործ: Այս հատկությունների շնորհիվ նրանք հրաշալի ընկերներ են դառնում: Նրանք հավատարիմ են, սիրող, մտերիմների համար շատ բանի են պատրաստ:

Ամեն դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներ դժվարությամբ են համակերպվում իրականության հետ, այդ պատճառով էլ կարող են խուսափել դրանից: Ձկները սիրում են միայնակ մնալ, նրանց ժամանակ է հարկավոր:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

ԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ
Ամենադիտված