Գյուղացիները կազատվեն «գլխացավանքից»
Ուշադրության կենտրոնումՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսւոթյան շարժիչ ուժն է: Ոլորտի զարգացումը պայմանավորված է մի քանի նախադրյալներով, բայց կարելի է ասել ամենակարևորը դա ջրի խնդիրն է:
Վերջին շրջանում լրահոսում բավականին հաճախ էր խոսվում այն մասին, որ ՋՈԸ-երը տեղերում աշխատանքները լավ չեն կազմակերպում: Բնականաբար սա կարևորագույն խնդիր էր, որը շուտափույթ լուծում էր պահանջում:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել հանրապետության ոռոգման գործընթացի իրականացմանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները:
ՋՕԸ-երի տնօրեններին հանձնարարվել է պատշաճ կազամակերպել ջրամատակարարաման գործընթացը, որպեսզի հատկապես օգոստոս ամսին գյուղացիները չդժգոհեն վերջիններիս աշխատանքներից:
Իր խոսքում վարչապետն ասել է. «Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է. առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ»:
Կարծում եմ խնդիրը շուտով կստանա լուծում և գյուղացիները կազատվեն այս գլխացավանքից: