Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին


Համահայկական խաղերի մասնակիցները եղան Շուշիում. նրանց սիրտը հավերժ կապվեց Արցախ աշխարհի հետ

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համահայկական 6-րդ ամառային խաղերը քիչ-քիչ թափ են հավաքում՝ հայրենիք ժամանած հայորդներին կապելով հայրենի հողի հետ և նրանց նոր ընկեր ձեռք բերելու հնարավորություն տալով: Համահայկական խաղերի ֆուտբոլի և վոլեյբոլի ենթախմբերի մի քանի մրցաձևեր անցկացվում են Ստեփանակերտում և Ասկերանում:

Մրցումներից զատ, Արցախ ժամանած մարզիկները ծանոթացան են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին և հայոց բերդաքաղաք Շուշիին: Համահայական խաղերի Սպահանի թիմն այցելեց Շուշի, եղավ Ղազանչեցոց եկեղեցում:

Սպահանի ֆուտբոլի թիմի կազմում և Հայոց պատմության անթերի իմացությամբ, արցախյան ազատամարտի պատմության հետաքրքրաշարժ մանրամասների իմացությամբ առանձնացավ Արմո Մինասյանը, ով 5 տարվա դադարից հետո կրկին եկել է հայրենիք: Ստեփանակերտից Շուշի երկար չէ, բայց եթե այն անցնում է հաճելի ընկերակցությամբ, թվում է վարկյաններ: Հայոց բերդաքաղաք բարձրանալու ամբողջ ճանապարհին Արմոն մեկ րոպե անգամ չդադարեց հայրենասիրական երգեր երգելուց և անընդմեջ կրկնում էր, որ պետք է 5 որդի ունենա՝ շեշտելով, որ «աղջիկը զինվոր չի դառնա»:

Արմոյի հետ մեր զրույցը ծավալվեց խորհրդանշական մի վայրում՝ Ստեփանակերտի մուտքի մոտ տեղադրված «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ (Տատիկի պապիկի արձանը):

«Չկա մի հայ, որ, իմանալով Հայոց պատմությունը, հայրենասեր չլինի»

«Ծնվել և մեծացել եմ շատ հայրենասեր մի ընտանիքում, բայց միշտ էլ հայրենիքիս կարոտն եմ զգացել: Կարդալով ֆիդայինների հուշերը և լսելով նրանց մասին` ավելի հասու և իրական թվաց Հայաստանը: Այն գրքերի էջերում թաքված մտածումներս կրկին վերադարձել են ինձ մոտ, քանի որ կրկին Արցախ աշխարհում եմ: Ամեն անգամ տեսնելով Շուշին, Ստեփանակերտը` ազատ և ազատագրված, հպարտանում եմ իմ հայ լինելով: Ինչպես ասում է «Լիսբոն 5»-ի տղաներից Սիմոնը՝ «Ես հայ ծնվել եմ և հայ պիտի մեռնեմ, քանի որ հայ ազգի զինվոր եմ»», մեծ հիացմունքով, մեծ հավատով և հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեծ վստահությամբ ասաց Արմոն:

«Այս տարի, քանի որ 2015 թվականն է և սա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է, կարևորն այն է, որ ամբողջ աշխարհի հայերս հավաքվենք և մեր պահանջատիրության հարցը բարձրացնենք: Մենք ճանաչման փուլից անցել ենք պահանջատիրության փուլին: Մենք մեր հողերի վերադարձն են ուզում, մեր կորուստների վերադարձն ենք ուզում: Մեզ համար այժմ ճանաչումը չէ խնդիր՝ մենք ունենք մեկ նպատակ պահանջատիրություն: Մենք անկախ Հայաստան ունենք և մեզ չպետք է իրենց կարծիքը թելադրեն: Ունենք այնպիսի ժողովուրդ, որ պատրաստ է իր կյանքն էլ տալ ազգի համար»,-ասաց սպահանահայը:

«Կարոտն է, որ մեզ կապում է մեր երկրին, հենց դրա պատճառով է, որ մենք շատ ավելի ակնառու կերպով ենք սիրում մեր հայրենիքը, քան մյուսներն են: Երբ դու միայն գրքերում ես կարդում և նկարներով ես տեսել Հայաստանը, երբ չես տեսել քո հայրենիքը, ամեն ինչ անում ես այնտեղ հասնելու համար: Վստահաբար մի օր ինձ էլ կտեսնեք այս հողերի վրա ապրելիս, բայց երբ ամուսնանամ: Մենք պետք է արժանի լինենք մեր նախնիների հիշատակին, ինչպես Մոնթեի, այնպես էլ մյուս հերոսների: Ինչ գնով էլ լինի, պետք է շարունակենք նախնիների սկսած գործը, եթե շարունակելու համար հարկ լինի նորից զենք վերցնել կամ գերազանց կրթություն ստանալով: Գուցե հիմա դարն է փոխվել, բայց գաղափարը նույնն է, պետք է շարունակենք նրանց գործը, թեկուզ դրան հասնենք այլ կերպ: Կուզեի, որ իմ զավակները ևս ինձ պես կապված լինեն հայրենիքի հետ: Չկա մի հայ, որ, իմանալով հայոց պատմությունը, հայրենասեր չէ:

Եթե մի օր տեսնեի մեր հերոսներին՝ Մոնթեին կամ Բեկորին, պիտի հարցնեի, թե ինչպես են ամեն անգամ գնացել մարտադաշտ: Կցանկանայի տեսնել և զգալ, թե ինչպես են միմյանց հետ խոսում կամ գնում պաերազմի դաշտ: Կուզեի կանգնած լինել Շուշիում երբ այն ազատագրվեց»,-նշում է Արմոն:

Ցավոք, Սպահանի ֆուտբոլի թիմի համար Համահայկական խաղերն ավարտված են, քանի որ իր ենթախմբում երկու պարտությունից հետո նրանք վերջին տեղում են: Բայց Արմոն և նրա ընկերները, Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելով, կապում են ոչ միայն Սփյուռքը հայրենիքին, այլ մի աննկատ թելով` իրենց սիրտը Արցախ աշխարհի և մայր հայրենիքի հետ: Ժամանակի և տարածության մեջ Արմոյի և նրա ընկերների գիտելիքները «կծառայեն հայրենիքի լուսավոր ապագայի և նոր սերնդի ճիշտ դաստիարակմանը»:

 
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված