Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

Հասարակություն
Մանրամասն`Այստեղ.

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

«20» ապրիլի 2018թ

Սիրելի երիտասարդնե՛ր

Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։

Եվ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության նավը վերջապես կտանեք բաց ծով։

Ճորտության մեջ ծնված ու ապրած ավագ սերնդի մեծ մասը չի կարողանում ամբողջությամբ հասկանալ ձեզ։ Դուք որդիների այն սերունդն եք, որ լինելու է հայրերի դասիարակիչը։ Շատ ողջունելի է պատանիների մասնակցությունը, նրանց վաղ քաղաքականացումը։ Ազգը կենդանի օրգանիզմ է և ազատ ու արժանապատիվ կյանքի բնական պահանջ ունի։ Ձեր պոռթկումն  այդ պահանջի ներքին խմորումների,  երկունքի արդյունքն է։ Ավագ սերունդը պատանիներին հետ պահելու փոխարեն  գոնե հիմա պետք է գիտակցի իր սխալը, ամոթ զգա իր չարածի համար ու հասկանա, որ բնության օրենքով պատանին է լրացնում իր բացն ու բացակայությունը և, թեկուզ ուշացումով, կանգնի ձեր կողքին։

Ձեր ազատ, արժանապատիվ ու քաղաքացիական տեսակի ծնունդը նշմարվեց Մաշտոցի պուրակի, 100 դրամի, բնապահպանական և այլ ակցիաների ժամանակ, և իր գալստյան մասին իրազեկեց «Էլեկտրիկ Երևան»-ի օրերին։ Նա երկրին տեր կանգնելու հայտ ներկայացրեց և այդ սրբազան նկրտումը կյանքը զոհասեղանին դնելով հաստատեց  2016թ ապրիլին՝ Հայկական բանակի, իսկ հուլիսին Սասնա Ծռերի կազմում։

Այսօր, երբ դուք մարդկային հանրության կազմակերպման ամենաբարձր՝ քաղաքական մակարդակով ասպարեզ եք իջել և տեր եք կանգնում երկրին ու պետականությանը, կարող ենք վստահաբար ասել, որ քաղաքական ազգ ենք դառնում։

Ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը դեռ նոր է սկսվում, ամեն ինչ դեռ առջևում է։

Ձեր վարած ներկայիս փողոցային պայքարը, ազատության տենչից բխող ներքին խմորումները ծնելու են նոր ու վեհ գաղափարներ, բացելու են մշակութային, քաղաքական ու տեխնոլոգիական ստեղծագործության ուղիներ ու հնարավորություններ, որոնց քվանտային տրամաբանության ու արդյունավետության շնորհիվ հնարավոր կլինի թռիչքային քայլերով հասնելու այսօր աներևակայելի թվացող բարձունքների, իրականացնելու մեր ազգային ու մարդկային իղձերն ու նպատակները։

Այս տարի լրանում է Հայոց պետականության  վերածննդի երկու իրադարձությունների՝ Մայիսյան հերոսամարտերի և 1-ին Հանրապետության ստեղծման 100-ամյակը։

Դուք այդ հերոսական ոգու և 1-ին Հանրապետության ժառանգորդներն եք։

Դուք եք, որ պետք է մերժեք 1-ին Հանրապետության զավթումն ու մասնատումն ամրագրող 1921թ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, դրա վրա հիմնված և այն երաշխավորող ռուսական գաղութատիրությունը և որպես այս երկուսի սպասարկման գործիք ստեղծված այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, վերադարձնեք մեր ազգային առաքելությունը և, որդեգրելով 1-ին Հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգ, հիմնադրեք նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն և Հայկական գործոնը վերադարձնեք համաշխարհային քաղաքականություն։

Հայությունը կարող է և պարտավոր է կառուցել մոլորակի ամենաարդար, ժողովուրդների համար օրինակելի կացութաձևով հասարակարգ։

Մենք ունենք այդ առաքելությունը և ժամանակն է, որ գործի անցնենք։

Մինչ այդ՝ կա այսօրվա պայքարն ու գործը՝ ազգովին ապստամբել և քաղաքացիական Սարդարապատում հաղթել ցեղասպան համակարգին։

Եղե՛ք վճռական, նպատակասլաց և տոկուն, ձեր մաքուր սրտով ու ազատ կամքով թելադրե՛ք օրակարգ, առաջադրե՛ք և լուծե՛ք քաղաքական խնդիրներ։

Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր,  ժամանակն է լրջորեն միանալու ազգային-ազատագրական պայքարին, Հայրենիքը սպասում է ձեզ, եկե՛ք, միացե՛ք, ինչպես նաև դրսից զորակցեք ձեր հասակակիցներին։

Սիրելի երիտասարդնե՛ր

Նկատի ունեցե՛ք, որ հակառակորդը բռնակալ է և նենգ։ Ուստի արիացե՛ք  ու շրջահայաց եղեք։ Եվ պատրաստ եղեք բոլոր հնարավոր զարգացումների պարագայում չընկրկելու ու համարժեք միջոցներով կամք պարտադրելու և պարտության մատնելու նրան։

Գաղութային բռնապետական ռեժիմին տապալելուց հետո (կամ դրան զուգահեռաբար) մնացե՛ք քաղաքական և ձեր պատկերացրած չափանիշներով ու նաև ձեր շարքերից ընտրեք Անցումային փուլի ժամանակավոր կառավարման մարմիններ, առանց խնայելու մաքրե՛ք երկիրը գաղութային-գործակալական տականքից (լյուստրացիա), որի անհրաժեշտ  մասն է ռեժիմի պարագլուխներին Հայկական Նյուրնբերգում պատասխանատվության կանչելը։ Նաև շատ կարևոր է, որ ստանձնեք համաժողովրդական  մասնակցության ձևաչափով նոր Հանրապետության  նոր Սահմանադրության մշակման հսկողությունը, անմիջականորեն մասնակցեք այդ գործին, որպեսզի Նոր Սահմանադրությունը լինի ձեր ազատ ոգու ու լուսավոր մտքի վկայագիրը և ուղեցույց դառնա բոլորիս համար։

Կեցցե՛ պայքարող երիտասարդությունը

Կեցցե՛ ազգային հեղափոխությունը

Մա՛հ ռեժիմին

Դու՛ք եք տերը մեր երկրի

 

Ժիրայր Սեֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելու
Ամենադիտված