Ապրիլի 25-ին Հայաստանում իրավիճակը արձանագրեց հերթական կտրուկ փոփոխությունը, ցույց տալով, որ ապրիլի 23-ը ոչ թե հանգուցալուծում էր, այլ առաջին փուլի ավարտ եւ ժամանակավոր դադար ապրիլի 24-ի համար:

5-ին սպասվող Փաշինյան-Կարապետյան բանակցությունը տեղի չունեցավ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրությանը դուրս գալ փողոց եւ վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները, քանի որ ՀՀԿ-ն չի ընդունում հեռանալու ճանապարհային քարտեզն ու օրակարգը, որ ներկայացնում է Փաշինյանն Իմ քայլը շարժման անունից:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է նոր պահանջներ, ինչն անընդունելի է: Կարապետյանը հայտարարեց, թե հասկանալի չէ ինչ ասել է ժողովրդի թեկնածու, ինչպես է դա որոշվում եւ ըստ այդմ մեծամասնությունը չի քվեարկի ընտրության արդյունքից դուրս այլ «թեկնածուի» օգտին:
Բայց, խնդիրն ըստ երեւույթին միայն արտահերթ ընտրությունը չէ, այլ նաեւ այն, թե ինչպիսի կանոններով է այն անցկացվելու, ում կանոններով եւ պայմաններով: