Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին (լուսանկարներ)
BlogԱրծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, այցելել է Տավուշի մարզ, եղել առաջնագծում:
«Նախարարը նախ եւ առաջ այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության եւ այլ հարցեր: Սեյրան Օհանյանը այցելել է նաեւ զորամասեր, հետեւել շինարարական աշխատանքներին:
Նախարարը հանդիպել է նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության եւ համայնքներին աջակցության հարցեր»,- գրել է ՊՆ խոսնակը:
Սերյան Օհանյանի աշխատանքային այցը կավարտվի օգոստոսի 9-ին:



